Գլխավոր տեղեկություն
Номер
N 1234-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2016
Дата вступления в силу
20.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2016 թվականի N 1234-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետը`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի ՀՕ-161-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 19-ի N 1234-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը
ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

 1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 363-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2017 թ. մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 1571-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2017 թ. մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2017 թ. մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 4.

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցում իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 5.

«Ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2017 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 6.

«Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 7.

«Լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 8.

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը
(5-րդ հոդված, երկրորդ մաս, 18-րդ կետ)

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 9.

«Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

 ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2017 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2017 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 11.

«Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2017 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2017 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

 «Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

15.

«Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

16.

«Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

17.

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան