ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
7 փետրվարի 2017 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-272-Ն |
ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ |
Վերահսկողության թեմա |
1. |
Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում |
1.1 |
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն |
1.2 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
1.3 |
ՀՀ բնապահպանության նախարարություն ● «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ● «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ |
2. |
Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում |
2.1 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ● Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում ● Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում |
2.2 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում, պետական սեփականության կառավարում, արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում |
4. |
Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում |
4.1 |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիր |
4.2 |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր |
4.3 |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր |
4.4 |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության դրամաշնորհային ծրագիր |
4.5 |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագիր |
4.6 |
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր |
5. |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների կողմից իրականացվող ծրագրեր ● Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ ● Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ ● Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ ● Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
6. |
ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն և ընդերքի օգտագործում (ոչ մետաղական հանքավայրեր ) |
7. |
Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, Եվրասիական տնտեսական միության գույքի և այլ ակտիվների օգտագործում (Միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ) |
8. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցում (Միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|