Գլխավոր տեղեկություն
Номер
N 408
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.09.2007-07.12.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2000
Дата вступления в силу
20.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2000 թվականի N 408
քաղ. Երևան

 

 «ՀՐԱԶԴԱՆ-1» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերություն համապատասխանաբար նվազեցնելով «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 125628,4 հազ. դրամի չափով:

2. Սահմանել «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 125628,4 հազ. դրամ:

3. «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 125628,4 հազ. դրամ արժեքով գույքը` կառավարության ընդունելությունների տունը, այդ թվում`

4 շենք` 21400,0 հազ. դրամ,

սարքավորումներ` 25279,7 հազ. դրամ,

կահույք և տնտեսական գույք` 74688,7 հազ. դրամ,

այլ հիմնական միջոցներ` 340,0 հազ. դրամ,

1 տրանսպորտային միջոց (ՎԱԶ 21213)` 3920,0 հազ. դրամ,

ընդամենը հիմնական միջոցներ`

հաշվեկշռային արժեքով` 125628,4 հազ. դրամ,

մաշվածություն` 41628,4 հազ. դրամ,

հիմնական միջոցներ`

մնացորդային արժեքով` 84000,0 հազ. դրամ:

4. «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

(4-րդ կետը խմբ. 06.09.07 N 1008-Ա)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վ
արչապետ

Ա. Մարգարյան