Գլխավոր տեղեկություն
Номер
N 1156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2017-10.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1252
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2011
Дата вступления в силу
10.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1156-Ն

 

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 10.11.16 N 1136-Ն)

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» կետերը, 20-րդ հոդվածի 1-ին մասը և 64-րդ հոդվածի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 10.11.16 N 1136-Ն)

 

I. ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

 

1. Բժշկական հաստատությունում ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:

(1-ին կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

2. Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որի բուժաշխատողը ցուցաբերել է բուժօգնություն ծննդաբերության ժամանակ (կամ՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժշկի կողմից):

(2-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

3. Բժշկական հաստատությունից դուրս՝ առանց բուժօգնություն ցուցաբերելու ծննդի և ծննդից անմիջապես հետո հոսպիտալացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել հոսպիտալացումը:

(3-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

4. Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում, երբ ծննդից անմիջապես հետո հոսպիտալացում չի իրականացվել, երեխային սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից ծննդի մասին վկայականի փոխարեն բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստվում է առողջության մասին տեղեկանք, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

(4-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 10.11.16 N 1136-Ն)

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն անձի անունով, ով ծննդաբերել է երեխային:

(6-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

7. Ծննդկանի մահվան և նրա ամուսնացած չլինելու դեպքում տվյալ բժշկական հաստատությունն ինքնուրույնաբար կազմակերպում է ծննդի պետական գրանցումը:

(7-րդ կետը խմբ. 10.11.16 N 1136-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 10.11.16 N 1136-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 10.11.16 N 1136-Ն)

10. Բժշկական վկայականը պատրաստվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթուղթը, ծննդկանի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականը կամ դրա պատճենը, իսկ հայրության որոշման դեպքում՝ հոր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը խմբ. 10.11.16 N 1136-Ն)

11. Բժշկական հաստատությունից, առանց ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման, նորածնի դուրսգրման, ինչպես նաև բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում
ծննդի մասին բժշկական վկայականը պատրաստվում և տրամադրվում է՝ անկախ ծննդաբերության վաղեմությունից` սույն կարգի 24.1-ին կետով նախատեսված անձանց կողմից դիմելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

(11-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

 

II. ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

 

12. Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել մեռելածնությունը, կամ որտեղ մահացել է երեխան:

(12-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

13. Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական հաստատության կողմից, որի աշխատողը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդաբերության ժամանակ (կամ՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժշկի կողմից):

(13-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

14. Բժշկական հաստատությունից դուրս մեռելածնության կամ բժշկական հաստատությունից դուրս երեխայի մահվան դեպքում, երբ ծննդաբերության ժամանակ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ծննդկանին սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունն արձանագրում է պերինատալ մահվան փաստը և շտապ օգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպում դիակի տեղափոխումն ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն: Այդ դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է ախտաբանաանատոմիական հերձում իրականացրած բժշկական հաստատության կողմից:

(14-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

 

III. ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

 

15. Տնային (բժշկական հաստատությունից դուրս) մահերի դեպքում (երբ պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքերը բացակայում են) մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է մահացած անձին սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության կողմից:

(15-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

16. Առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության բուժող բժիշկը կամ տեղամասային թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, կամ մանկաբույժը զննում է մահացածի դիակը՝ հավաստիանալով, որ չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքեր, մահացածի ազգականներից (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերցնում է ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ կամ էլ մահացողի կողմից կենդանության օրոք ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու մասին գրավոր փաստաթուղթ, այն հաստատում իր ստորագրությամբ և կցում կամ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտին, կամ երեխայի հսկողության ամբուլատոր քարտին` կատարելով գրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքերի բացակայության մասին: Այդ գրառումը կատարելիս՝ նշվում են գրառման օրը, ամիսը, տարեթիվը և հավաստվում գրառում կատարողի ստորագրությամբ:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում՝ առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության կողմից տնային մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով և կարող է տրամադրվել մահացածի ազգականներին կամ նրա օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացած երեխայի ծննդյան վկայականը կամ մահացողի անձնագիրը ներկայացվելու դեպքում:

(17-րդ կետը փոփ., լրաց. 10.11.16 N 1136-Ն)

18. Տնային մահերի (բժշկական հաստատությունից դուրս) դեպքում, երբ կատարվում է ախտաբանաանատոմիական հերձում, մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է ախտաբանաանատոմիական հերձում կատարած բժշկական հաստատության կողմից:

(18-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

19. Բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է այդ բժշկական հաստատության կողմից:

(19-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

20. Մահվան մասին բժշկական վկայականը բժշկական հաստատության կողմից պատրաստվում է բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով՝ մահը վրա հասնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(20-րդ կետը խմբ. 10.11.16 N 1136-Ն)

20.1. Դատաբժշկական փորձաքննությամբ հերձման դեպքում՝ մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է դատաբժշկական փորձաքննություն իրականացրած բժշկական հաստատության կողմից բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով:

(20.1-ին կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

21. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգում:

(21-րդ կետը խմբ. 10.11.16 N 1136-Ն)

22. Հաշվառման նպատակով կարող են վարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևերի թղթային գրանցամատյաններ` ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների համար:

(22-րդ կետը փոփ., լրաց. 10.11.16 N 1136-Ն)

23. Գրանցամատյանի շապիկին նշվում են «Ծննդի մասին բժշկական վկայականների գրանցամատյան» կամ «Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան», կամ «Մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան» բառերը:

24. Սույն կարգի 22-րդ կետում նշված գրանցամատյանների էջերը համարակալվում են, իսկ յուրաքանչյուր էջ լրացվելուց հետո կնքվում և ստորագրվում է լրացնողի կողմից:

(24-րդ կետը փոփ. 10.11.16 N 1136-Ն)

24.1. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով կարող է տրամադրվել հետևյալ դեպքերում՝

1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթ և ծննդկանի հետ ամուսնության վկայականը ներկայացնելու դեպքում.

3) ծննդկանի կամ ամուսնու լիազորված անձին՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից բացի նաև լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

(24.1-ին կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

24.2. Ծննդի մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(24.2-րդ կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

24.3. Բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում՝ դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(24.3-րդ կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

24.4. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին թղթային բժշկական վկայականները պատրաստվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով։

(24.4-րդ կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

24.5. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը համապատասխան աշխատողին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստված դիմումը:

(24.5-րդ կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

25. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականները կորելու կամ անընթեռնելի դառնալու, կամ գործածության համար այլ կերպ պիտանի չլինելու դեպքում սույն կարգով նախատեսված ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու իրավունք ունեցող անձինք դիմում են այդ վկայականների կրկնօրինակներն ստանալու համար:

26. Բժշկական հաստատության կողմից կրկնօրինակ ստանալու մասին դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայականի կրկնօրինակ, որի վերին աջ անկյունում նշվում է «Կրկնօրինակ» բառը:

27. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականներ պատրաստվում են բացառապես բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա չի կարող իրականացվել տեխնիկական պատճառներով:

(27-րդ կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

28. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ՝ ՔԿԱԳ) համապատասխան տարածքային մարմին ներկայացվում է ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականի պատրաստումից հետո տրամադրված 12-նիշանոց ծածկագիրը, որի միջոցով ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ՔԿԱԳ-ի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը դառնում է հասանելի: Այն դեպքում, երբ ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին վկայականները տեխնիկական պատճառով բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով հնարավոր չէ պատրաստել, վկայականները պատրաստվում են թղթային տարբերակով, և տվյալները մուտքագրվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգ՝ ոչ ուշ, քան համապատասխան գրանցման կատարումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(28-րդ կետը լրաց. 10.11.16 N 1136-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 10.11.16 N 1136-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N  2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

Հերթա-կան
համարը

Վկայա-
կանի հա-մարը

Վկայա-
կանի
տրամա-
դրման
ամսա-թիվը

Վկայականի
1-ին կետում
 նշված անձի
անունը, ազգանունը, հայրանունը

Վկայա-
կանն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայա-
կանի 1-ին
կետում նշված անձի և վկայականն ստացող անձի միջև ազգակցական կապը

Վկայա-
կանն
ստա-ցողի
անձնա-
գրային տվյալ-ները

Վկայա-
կանն ստացողի ստորա-
գրությունը

Լրացնողի ստորա-
գրությունը

                 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

Հերթական համարը

Վկայա-
կանի համարը

Վկայա-
կանի տրամա-
դրման
ամսա-թիվը

Վկայականի
1-ին կետում նշված անձի
անունը,
ազգանունը, հայրանունը

Վկայականն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայականի
1-ին կետում նշված անձի
և վկայականն
ստացող անձի
միջև ազգակցական կապը

Վկայա-կանն
ստացողի
անձնա-
գրային տվյալները

Վկայա-
կանն ստացողի ստորա-
գրությունը

Լրաց-նողի ստորա-
գրու-թյունը

                 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

Հերթական
համարը

Վկայա-
կանի համարը

Վկայա-կանի տրամա-
դրման
ամսա-թիվը

Վկայականի
1-ին կետում նշված անձի
անունը,
ազգանունը, հայրանունը

Վկայականն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայականի
1-ին կետում նշված անձի
և վկայականն
ստացող անձի
միջև ազգակցական կապը

Վկայականն
ստացողի
անձնա-
գրային տվյալները

Վկայականն ստացողի ստորա-
գրությունը

Լրացնողի ստորագրու-թյունը

                 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան