ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2016 թվականի N 1189-Ն
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1396-Ն)
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.12.16 N 1396-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 6 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 29.12.16 N 1396-Ն)
2. Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 1,495.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, որից՝ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով` 1,487.3 հազ. դրամ, մաքսավճարի գծով` 8.5 հազ. դրամ:
(2-րդ կետը փոփ. 29.12.16 N 1396-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 23 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1189-Ն որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 29.12.16 N 1396-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1189-Ն որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 29.12.16 N 1396-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1189-Ն որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 29.12.16 N 1396-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1189-Ն որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 29.12.16 N 1396-Ն)
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1189-Ն որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 29.12.16 N 1396-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2016, N 1396-Ն | 09.02.2017, N 1189-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|