Գլխավոր տեղեկություն
Номер
N 1280-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2016
Дата вступления в силу
17.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1280-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ՝ ԹԻՎ AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/8-16/28» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից կազմակերպված «ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/8-16/28» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվությունները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան