Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-808
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.07.2003-10.06.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.101
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
07.02.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2001
Дата вступления в силу
07.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.2006

030.0808.07.02.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացումը և այդ կապակցությամբ պետական մարմինների գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վարդան OՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Արմեն ԳևՈՐգՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական (հանձնաժողովի քարտուղար):

(1-ին կետը փոփ. 28.07.03 ՆՀ-96-Ա)

 

2. Սահմանել, որ պետական մարմինները Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացմանը մասնակցելիս առաջնորդվում են հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ժամանակացույցով և պարբերաբար` ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանձնաժողովին տեղեկատվություն են ներկայացնում կատարված աշխատանքների մասին:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 փետրվարի 2001 թ.
ՆՀ-808