Գլխավոր տեղեկություն
Номер
N 69-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.03.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.88
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
02.02.2017
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
02.02.2017
Дата вступления в силу
11.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60517076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 69-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշմամբ հաստատված կանոնադրության՝

1) 8-րդ կետի «զ» ենթակետից հանել «և ատեստավորում» բառերը.

2) 8-րդ կետի «ը», «ը1» և 10-րդ կետի «ժե», «ժե1» ենթակետերի «մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման» բառերը փոխարինել «վերապատրաստման» բառով.

3) 8-րդ կետի «ժա», 10-րդ կետի «ժզ», «ժէ» և «ժթ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ամփոփիչ գնահատման կարգը.».

5) 8-րդ կետի «ժե1» ենթակետից հանել «ատեստավորման,» բառը.

6) 8-րդ կետի «լդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լդ) ստեղծում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովներ և հաստատում է այդ հանձնաժողովների աշխատակարգը.».

7) 8-րդ կետի «լդ2» և «լդ3» ենթակետերից հանել «և ատեստավորման» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան