Գլխավոր տեղեկություն
Номер
N 1268-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.19/90(1270).1 Հոդ.1189.7
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2016
Дата вступления в силу
29.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1268-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 19-ի «Ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսաապահովման պայմաններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Եթե ապաստան հայցողն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա է, ապա նա կենտրոնում տեղավորվում է առաջնահերթության կարգով: Կենտրոնում տեղավորելիս՝ կենտրոնի տնօրինությունը հաշվի է առնում երեխայի լավագույն շահերը, ինչպես նաև խորհրդակցում է նրա ներկայացուցչի հետ:

10.2. Եթե ապաստան հայցող՝ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխայի տարիքն անհայտ է, և նա չունի անձը հաստատող փաստաթղթեր, սակայն կան հիմնավոր կասկածներ, որ նրա 18 տարին դեռ չի լրացել, ապա երեխայի տարիքը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 18-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

2) հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով.

«12.1. Կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները խախտած ապաստան հայցողը կենտրոնի տնօրենի կողմից գրավոր նախազգուշացվում է խախտման հետևանքների վերաբերյալ: Բնակության ներքին կարգապահական կանոնների երկու և ավելի անգամ խախտման դեպքում՝ ապաստան հայցողին տրված ուղեգիրը, կենտրոնի տնօրենի առաջարկության հիման վրա, ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի կողմից:

12.2. Ապաստան հայցողին տրված ուղեգիրն ուժը կորցրած ճանաչվելու մասին ապաստան հայցողը գրավոր ծանուցվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ուղեգիրն ուժը կորցրած ճանաչվելու մասին տեղեկանալու օրվանից սկսած եռօրյա ժամկետում ապաստան հայցողն ազատում է զբաղեցրած սենյակը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան