Գլխավոր տեղեկություն
Номер
N 1175-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.12.2016
Дата вступления в силу
13.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2016 թվականի N 1175-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 14-16-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Սուրեն Կարայանինը, Գարեգին Մելքոնյանինը, Մակար Ղամբարյանինը, Արեգ Գալստյանինը, Արթուր Մայսուրյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Տաթևիկ Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 12-ի N 1175-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար)

Գ. Մելքոնյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ

Մ. Ղամբարյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Մայսուրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ

Ա. Մարգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետ

Է. Գրիգորյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական

Տ. Դավթյան

- ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան