Գլխավոր տեղեկություն
Номер
N 1396-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.08/9(1284) Հոդ.111
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2017
Дата вступления в силу
09.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1396-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման՝

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ ենթակետով.

«17) «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 5 հավելվածի արձանագրության 6-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով 2016 թվականի վերջին աշխատանքային օրվա ընթացքում ներկրման մաքսատուրքերի, ինչպես նաև հատուկ, հակադեմփինգային, փոխհատուցման տուրքերի գումարների բաշխումից 2017 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:»,

 բ. N 6 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 4-Ն որոշման`

ա. N 5 հավելվածի N 1 աղյուսակը «Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

որից՝ հիմնական միջոցների իրացումից մուտքեր

(1552033.0)

(1552033.0)

(1552033.0)

(1552033.0)

»,

բ. N 6 հավելվածի NN 1 և 2 աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 9 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 28-Ն որոշման՝

ա. վերնագիրը, 3-րդ կետը, N 5 հավելվածի N 1 աղյուսակի վերնագիրը, NN 5, 6 և 7 հավելվածների աղյուսակներում նշված ծրագրի անվանումը «Հանքարդյունաբերության» բառից առաջ լրացնել «Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող» բառերով,

բ. N 5 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում «08. Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագիր» բառերը փոխարինել «09. Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագիր» բառերով.

 4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 37-Ն որոշման՝

ա. վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և» բառերը,

բ. նախաբանից հանել «և 23-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը,

գ. 1-ին կետից հանել ««Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և» բառերը, իսկ «NN 1, 2, 3 և 4 հավելվածների» բառերը փոխարինել «NN 3 և 4 հավելվածների» բառերով,

դ. NN 1 և 2 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 154-Ն որոշման N 5 հավելվածի`

ա. N 1 աղյուսակում «26. Սոցիալական ոլորտի բարեփոխումների» բառերը փոխարինել «26. «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագիր» բառերով,

բ. N 2 աղյուսակում «Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» տողի տարեկան ցուցանիշների «ընդամենը» սյունակում «257,055.8» թիվը փոխարինել «257,056.2» թվով, «-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» տողի տարեկան ցուցանիշների «ընդամենը» սյունակում «143,439.8» թիվը՝ «143,440.2» թվով, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» և «-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» տողերի տարեկան ցուցանիշների «ընդամենը» սյունակում «75,882.7» թիվը՝ «75,882.3» թվով.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 164-Ն որոշման N 6 հավելվածի՝

ա. NN 1 և 3 աղյուսակներում «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով,

բ. N 1 աղյուսակում 03 բաժնի 03 խմբի 01 դասում «09. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Փաստաբանական դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր» տողի տակ նշված «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով,

գ. N 3 աղյուսակի «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ» տողի «դրամաշնորհային միջոցներ» սյունակի տարեկան ցուցանիշներում «1,313,142.9» թիվը փոխարինել «1,313,143.0» թվով, «13. ՌԴ-ի կառավարության աջակցությամբ իրականացվող ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դրամաշնորհային ծրագիր» ծրագրի ՀՀ ֆինանսների նախարարության գծով՝ «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ԾՍՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ», «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տողերի տարեկան ցուցանիշների «դրամաշնորհային միջոցներ» սյունակում «1,042,743.7» թիվը՝ «1,042,743.8» թվով և «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ», «ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ», «ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ», «Ոչ նյութական հիմնական միջոցներ» տողերի տարեկան ցուցանիշների «Ընդամենը» սյունակում «765,327.7» թիվը՝ «765,327.6» թվով, իսկ «դրամաշնորհային միջոցներ» սյունակում «637,773.3» թիվը՝ «637,773.2» թվով.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 196-Ն որոշման հավելվածի աղյուսակում «դ) Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ» բառերը փոխարինել «զ) Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ» բառերով.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 255-Ն որոշման՝

ա. N 5 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում «16. «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագիր» բառերը փոխարինել «17. «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագիր» բառերով,

բ. N 7 հավելվածում «Ծրագիր 16» և «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ծրագիր 17» և «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագիր» բառերով.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 298-Ն որոշման N 4 հավելվածի աղյուսակը «-ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

որից՝ հիմնական միջոցների իրացումից մուտքեր

(6477.0)

(10138.3)

(14173.7)

».

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 301-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերը փոխարինել «արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով, իսկ N 6 հավելվածի N 2 աղյուսակում «Նյութեր» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

Գրասենյակային նյութեր և հագուստ

3,040.0

3,040.0

-

3,040.0

3,040.0

-

3,040.0

3,040.0

-

».

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 431-Ն որոշման N 6 հավելվածի N 1 աղյուսակում «02. Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» բառերը փոխարինել «03. Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» բառերով, իսկ NN 2 և 3 աղյուսակների «Ծրագրի համարը» սյունակում «02» համարը փոխարինել «03» համարով.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «Հայաստանի Հանրապետության կառավարական կապի անվտանգության ապահովում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 470-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «2.6. Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերը փոխարինել «արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով, ինչպես նաև նշված տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

2.6 Այլ

17,000.0

38,000.0

69,267.7

».

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 475-Ն որոշման հավելվածի աղյուսակում «Այլ վարկերի տրամադրում» բառերը փոխարինել «է) Այլ վարկերի տրամադրում» բառերով.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 484-Ն որոշման NN 1 և 9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 10 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 620-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Արտաբյուջետային ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերը փոխարինել «արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 646-Ն որոշման N 2 հավելվածի «11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ», «01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ», «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» և «ՀՀ կառավարություն» տողերի «ինն ամիս» և «տարի» սյունակներում «103,500.0» թիվը փոխարինել «58,500.0» թվով.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 647-Ն որոշման`

ա. N 5 հավելվածի N 1 աղյուսակը «Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

որից՝ հիմնական միջոցների իրացումից մուտքեր

(1337142.30)

(1337142.30)

(1337142.30)

»,

 

բ. N 6 հավելվածի NN 1 և 2 աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 11 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 757-Ն որոշման՝

ա. 1-ին կետում «համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների» բառերով,

բ. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն սույն որոշման N 12 հավելվածի,

գ. N 1 հավելվածի աղյուսակը «ԸՆԴԱՄԵՆԸ» տողից հետո լրացնել «Ա. Ներքին աղբյուրներ» բառերով և «2.6. Այլ» տողի «ինն ամիս» և «տարի» սյունակները համապատասխանաբար լրացնել «(4,040,852.8)» թվով և «-» նշանով.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 901-Ն որոշման՝

ա. N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 13 հավելվածի,

բ. N 2 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում «3,570.0» թիվը փոխարինել «2,705.4» թվով.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 924-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակի՝

ա. 10 բաժնի «Գործազրկություն» խմբում «07» համարը փոխարինել «05» համարով,

բ. 10 բաժնի 09 խմբի 02 դասում «09. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների վճարման հետ կապված ծառայություններ» բառերը փոխարինել «19. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների վճարման հետ կապված ծառայություններ» բառերով.

 21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 985-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերը փոխարինել «արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2016 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի «Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1095-Ն որոշման վերնագիրը, 1-ին կետը, N 5 հավելվածի N 1 աղյուսակի վերնագիրն ու N 2 աղյուսակում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և N 7 հավելվածի աղյուսակում նշված ծրագրի անվանումը «իրականացվող» բառից հետո լրացնել «դրամաշնորհային» բառով.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին գումար հատկացնելու, ինչպես նաև պատվիրատուի լիազորություններ սահմանելու մասին» N 1131-Ն որոշման՝

ա. վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և» բառերը,

բ. նախաբանից հանել «և 23-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը,

գ. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և» բառերը.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում փոփոխություն, վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 1189-Ն որոշման՝

ա. վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում փոփոխություն, վերաբաշխում» բառերը,

բ. նախաբանից հանել «, 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին» բառերը,

գ. 1-ին կետից հանել ««Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն, վերաբաշխում և» և «N 1, 2, 3, 4, 5 և» բառերը,

դ. 2-րդ կետում «233,365.0» թիվը փոխարինել «1,495.8» թվով, իսկ «231,223.0» և «2,142.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «1,487.3» և «8.5» թվերով,

ե. NN 1- 5 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1210-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակում «2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում» տողն իր համապատասխան ցուցանիշով տեղափոխել «Ա. արտաքին աղբյուրներից ստացվող վարկային նպատակային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում բյուջետային վարկերի տրամադրում այդ ծրագրերում ներգրավված տնտեսվարող սուբյեկտներին (վարկերի գումարների վերծանումը՝ ըստ ծրագրերի և դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների, ներկայացված է սույն օրենքի N 4 հավելվածի N 2 աղյուսակում)» տողից առաջ.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1262-Ն որոշման՝

ա. վերնագրից և 1-ին կետից հանել «աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության» բառերը,

բ. N 4 հավելվածի աղյուսակում « - Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» տողն ուժը կորցրած ճանաչել, ինչպես նաև N 5 հավելվածի N 1 աղյուսակը « - Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

որից՝ պաշարների իրացումից մուտքեր

(769.9)

».

27) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1292-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «2.3. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» բառերը փոխարինել «2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» բառերով, իսկ «զ) «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ» բառերը՝ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ» բառերով.

28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և գումար հատկացնելու մասին» N 1297-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «2.3. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» բառերը փոխարինել «2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» բառերով, իսկ «զ) «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ» բառերը՝ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ» բառերով.

29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 1312-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» բառերը փոխարինել «Պահուստային միջոցներ» բառերով.

30) «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 5 հավելվածի 09 բաժնի 06 խմբի 01 դասի «50» և «51» ծրագրերի հերթական համարները համապատասխանաբար փոխարինել «80» և «81» համարներով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.

2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:

4. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում՝ նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման (այսուհետ՝ սույն կետում` N 1555-Ն որոշման) 3-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, N 1555-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս առաջնորդվել N 1555-Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում` նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 3

Երևան

  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 7  ուղղ.

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

«ՀԱՎԵԼՎԱԾ N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 4-Ն որոշման»

 

Աղյուսակ N 2

 

«ՀԱՎԵԼՎԱԾ N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 4-Ն որոշման»

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 12-ի N 484-Ն որոշման
»

 

Աղյուսակ N 2

 

«Հավելված N 9

ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 12-ի N 484-Ն որոշման
»

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

«Հավելված N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 647-Ն որոշման
»

 

Աղյուսակ N 2

 

«Հավելված N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 647-Ն որոշման
»

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 21-ի N 757-Ն որոշման»

 

Հավելված N 13
ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1396-Ն որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 2-ի N 901-Ն որոշման
»