Գլխավոր տեղեկություն
Номер
N 136-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.15/25(568) Հոդ.322
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
22.11.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.11.2016
Дата вступления в силу
25.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 136-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով`

1) մշակել քվեարկության կարգի պարզաբանման ձեռնարկներ (խոշորացված տառատեսակի և ռելիեֆակետային բրայլյան տառատեսակի կիրառմամբ) և նշված ձեռնարկները համապատասխան հասարակական կազմակերպությունների միջոցով տրամադրել նշված ընտրողներին.

2) նշված ընտրողներին թույլատրել ընտրողների ցուցակում ստորագրելու համար օգտագործել իրենց անձնական ֆաքսիմելային ստորագրությունները.

3) հնարավորության առկայության դեպքում բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնել խոշորացնող ոսպնյակներ` ըստ անհրաժեշտության ընտրողներին տրամադրելու համար:

2. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով համայնքների ղեկավարները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների և առկա հնարավորությունների հաշվառմամբ տեղամասային կենտրոնները սահմանում են այնպիսի շենքերում և շինություններում, որոնք հարմարեցված են շարժասայլակներով տեղաշարժվելու համար:

3. Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը հնարավորության դեպքում կահավորել շենքերի և շինությունների առաջին հարկերում:

4. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում հերթի առկայության դեպքում քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները հրավիրվում են քվեարկության սենյակ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից արտահերթ ռեժիմով:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կարգի պարզաբանման վերաբերյալ հեռարձակվող տեսանյութերը զուգակցել ժեստային լեզվով (սուրդո-թարգմանությամբ):

6. Համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելիս համայնքի ղեկավարի կողմից, հնարավորության դեպքում հաշվի են առնվում նաև շարժասայլակներով տեղաշարժվող ընտրողների քարոզչական նյութեր փակցնելու համար առանձնացված տեղերին ինքնուրույն մոտենալու և դրանցում փակցված նյութերին ծանոթանալու հնարավորության ապահովումը:

7. Առաջարկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին և թեկնածուներին իրենց նախընտրական քարոզչության ընթացքում հեռարձակվող տեսանյութերը հնարավորության դեպքում զուգակցել ժեստային լեզվով (սուրդո-թարգմանությամբ):

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան