Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2017
Дата вступления в силу
25.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2017 թվականի N 48-Ա

 

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2017 թվականի հունվարի 25-27-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` տեղական կառավարման համար ինստիտուցիոնալ շրջանակների ամրապնդման թեմայի շուրջ 3-րդ համակարգող հանձնաժողովի հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 24

Երևան