Գլխավոր տեղեկություն
Номер
N 1000-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2016
Дата вступления в силу
27.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2016 թվականի N 1000-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների չորրորդ փուլը՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին և 24-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը` 1,126.3 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան