ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի N 1131-Ա
ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ՝ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ գյուղատնտեսական վիճակագրության, հաշվառման գնահատման, արդյունքների տարածման ու կիրառման չեխական փորձին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 21-23-ը Չեխիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրամիության հարևանության գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ռոբերտ Մակարյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 30 Երևան |