Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 183-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.10.2016
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.10.2016
Дата вступления в силу
27.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հոկտեմբերի 2016 թ.

թիվ 183-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ա/Ձ ԱՐԹՈՒՐ ԲՈԳՈՄԱԶՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի վճռով Ա/Ձ Արթուր Բոգոմազովը (այսուհետ` նաև Փոխանակման կետ) ճանաչվել է սնանկ: Փոխանակման կետը` սկսած 2013 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից Փոխանակման կետին տրամադրված թիվ 518 լիցենզիայով գործունեություն չի իրականացրել:

Համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի, Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, եթե արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ունեցող անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ և եթե Փոխանակման կետը Կենտրոնական բանկ ներկայացրած աշխատանքային գրաֆիկի համաձայն մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել:

Հաշվի առնելով, որ սնանկության գործընթացում Փոխանակման կետի կողմից հնարավոր է գործունեություն վերսկսման վտանգ, որն իր հերթին կարող է վտանգել հանրային, մասնավորապես` ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, և որ Փոխանակման կետի հնարավոր վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունն ու համակարգային նշանակություն ունենալ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ սույն վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 50 արձանագրություն)` Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 3-ի թիվ 57-Ա և 2004 թվականի հունիսի 1-ի թիվ 139-Ա որոշումներով Ա/Ձ Արթուր Բոգոմազովին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 518 և 518-1 լիցենզիաները` պարտավորեցնելով Փոխանակման կետին ապահովելու լիցենզիաների վերադարձը Կենտրոնական բանկ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

4. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի կատարումը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան