Գլխավոր տեղեկություն
Номер
N 106-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.02.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2017
Дата вступления в силу
11.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2017 թվականի N 106-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ հոդվածները, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող, 369,75 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս)` համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի Հանրապետությանը.

2) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը` դեսպանի կեցավայրի տեղակայման համար՝ պահպանելով փոխադարձության սկզբունքը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հետ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրի կնքումը (հողամասի՝ դեսպանի կեցավայր հանդիսանալու ժամկետով)՝ դրանում նախատեսելով, որ գործարքի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 9-ի N 106-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11306

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան