Գլխավոր տեղեկություն
Номер
N 1200-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.07/87(1267).1 Հոդ.1154.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.2016
Дата вступления в силу
08.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 7-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «ա» և «բ» պարբերություններով.

«ա. սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջոցառման շրջանակներում պետական աջակցությունը տարածվում է նաև պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն իրականացնող և ճարտարագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա,

բ. սույն որոշման հավելվածի 8-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների շրջանակներում տրամադրվող պետական աջակցությունը չի տարածվում գինեգործության ոլորտի վրա։ Սույն որոշման հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված գինու մասնագիտացված ցուցահանդեսներին գինեգործության ոլորտի կազմակերպությունների` «միասնական հայկական տաղավար» ձևաչափով մասնակցության դեպքում պետական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջարկությամբ և վերջինիս հետ համագործակցության ու համաֆինանսավորման սկզբունքով` ըստ մասնակցության բաժնեմասի։»,

բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «12» թիվը փոխարինել «10» թվով,

գ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «5» թիվը փոխարինել «3» թվով,

դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «60» թիվը փոխարինել «30» թվով,

ե. 8-րդ կետի 4-րդ ենթակետում «3» թիվը փոխարինել «1» թվով,

զ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) արտահանման բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հետազոտությունը կիրականացվի ըստ անհրաժեշտության՝ մշակող արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկների հիման վրա` համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:»,

է. 9-րդ կետը «կառավարության» բառից հետո լրացնել «2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն» բառերով,

ը. 11-րդ կետում «475000.0» թիվը փոխարինել «418,600.0» թվով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 1-ին կետի 3-րդ սյունակից հանել «3) ՀՀ ադամանդագործության ոլորտի ներկայացում - բիզնես ֆորում (Բելգիա, Բրյուսել)» բառերը,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ սյունակում «12» թիվը փոխարինել «10» թվով,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է նպատակային շուկաներում և (կամ) Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրանքի առաջմղման առնվազն 3 միջոցառումների իրականացում և (կամ) կազմակերպում, այդ թվում` տպագրական նյութերի (կատալոգ, բուկլետ և այլն) մշակում և (կամ) ձեռքբերում և (կամ) տպագրում, ինչպես նաև այլ համանման միջոցառումների իրականացում և (կամ) կազմակերպում, որոնք հիմնված կլինեն ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունների վրա կամ ուղղված կլինեն թիրախային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացմանը և առաջմղմանը։»,

դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ սյունակում «Երևան Շոու» (Հայաստան, Երևան)» բառերը փոխարինել «JUNWEX Երևան Շոու» (Հայաստան, Երևան)» բառերով, իսկ «JUNWEX» 2016 (ՌԴ, Մոսկվա)» բառերը փոխարինել «JUNWEX 2016» (ՌԴ, Սանկտ Պետերբուրգ)» բառերով,

ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել (կազմակերպել) արտահանմանն օժանդակող կառույցների, դիստրիբյուտորների առնվազն 30 ներկայացուցչի այցելությանը Հայաստան և (կամ) տեղական արտադրողների գործարար այցելությանն օտարերկրյա պետություն։»,

զ. 4-րդ կետի 3-րդ սյունակում «3» թիվը փոխարինել «1» թվով,

է. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 29

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1200-Ն որոշման