ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 29-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 61-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Այյունեթվորքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N ՖՆ-ԲԸՀԾՁԲ-15/22 գնման պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրում նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2017 թվականի ապրիլի 28-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 24 Երևան |