|
«Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) 33-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղարկելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաեւ այդպիսի ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգը»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 69 որոշմամբ |
ԿԱՐԳ
պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղարկելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաև այդպիսի ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կարգը մշակվել է «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 33-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան:
2. Սույն Կարգի գործողությունը տարածվում է, ի թիվս այլնի, մինչև պետական գնումն իրականացնելու ավարտը հնարավոր մատակարարների մասին տեղեկատվության կոնֆիդենցիալությունը պահպանելու անհրաժեշտության հետ կապված՝ պետական (մունիցիպալ) գնումների (այսուհետ՝ պետական գնումներ) իրականացման առանձնահատկություններ և Արձանագրության 11-րդ կետի համաձայն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկություններ, Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետի համաձայն որոշակի հնարավոր մատակարարից կոնկրետ պետական գնում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղարկելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկման, ինչպես նաև այդպիսի ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման վրա:
3. Մինչև պետական գնումն իրականացնելու ավարտը հնարավոր մատակարարների մասին տեղեկատվության կոնֆիդենցիալությունը պահպանելու անհրաժեշտության հետ կապված՝ պետական գնումների իրականացման առանձնահատկություններ և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկություններ, որոշակի հնարավոր մատակարարից կոնկրետ պետական գնում իրականացնելու առանձնահատկություններ, ինչպես նաև ազգային ռեժիմից բացառումներ անդամ պետությունների կողմից սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումների (այսուհետ՝ ակտի մասին ծանուցում) և սույն Կարգի համաձայն պաշտոնապես ուղարկման ենթակա այլ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները (այսուհետ՝ էլեկտրոնային պատճեններ) Արձանագրության 32-րդ կետով և սույն Կարգով սահմանված ժամկետների պահպանման ու օպերատիվության ապահովման նպատակներով ուղարկվում են պետական գնումների ոլորտում անդամ պետությունների լիազորված կարգավորող և (կամ) հսկող մարմիններ (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Հանձնաժողով՝ թիվ 1 հավելվածով սահմանված ցանկի համաձայն էլեկտրոնային փոստի հասցեներով: Ընդ որում, նշված փաստաթղթերը լիազորված մարմիններ և Հանձնաժողով պարտադիր կարգով ուղարկվում են նաև թղթային կրիչով:
4. Էլեկտրոնային պատճենները ենթակա են գրանցման՝ լիազորված մարմնի, Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանված կարգով:
5. Էլեկտրոնային պատճենների ուղարկումն ապահովվում է լիազորված մարմնի կամ Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանման կողմից, որը պատրաստել է ակտի մասին ծանուցումը և այլ փաստաթղթեր, որոնց պաշտոնապես ուղարկումը թղթային կրիչով նախատեսված է Արձանագրությամբ և սույն Կարգով:
6. Սույն Կարգի նպատակներով՝ օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«ազգային ռեժիմից բացառում»՝ մեկ անդամ պետության ակտով սահմանված՝ կոնկրետ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պետական գնումների ընթացակարգերին մյուս անդամ պետությունների հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) մասնակցության սահմանափակում կամ տնտեսության որոշակի ճյուղերում իրականացվող պետական գնումների հասանելիության սահմանափակում.
«ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների գնումների իրականացման առանձնահատկություններ»՝ անդամ պետության ակտով սահմանված՝ գնումների իրականացման գործընթացի կարգավորում, որը տարբերվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 88-րդ հոդվածով և Արձանագրությամբ սահմանված կարգավորումից:
II. Ակտերի մասին ծանուցումների քննարկումը
7. Հանձնաժողովում ստացված՝ ակտերի մասին ծանուցումների քննարկումն իրականացնում է Հանձնաժողովի՝ պետական գնումների հետ կապված հարցերին առնչվող լիազորություններ ունեցող դեպարտամենտը (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ)՝ Հանձնաժողովի՝ այն ոլորտի կարգավորման հետ կապված հարցերին առնչվող լիազորություններ ունեցող շահագրգիռ դեպարտամենտների մասնակցությամբ, որի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պետական գնումների վերաբերյալ ակտի մասին ծանուցում է ստացվել (այսուհետ՝ շահագրգիռ դեպարտամենտներ):
8. Լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով և անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող ակտի մասին ծանուցմանը կցվում են հետևյալ փաստաթղթերը (նյութերը) և տեղեկությունները՝
ա) ակտի նախագիծը.
բ) ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը, որը, ի թիվս այլնի, ներառում է հետևյալ տեղեկությունները՝
դեպքի բացառիկության հիմնավորումը՝ ներառյալ սույն Կարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, եթե ընդունվող ակտով սահմանվում են ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկություններ կամ ազգային ռեժիմից բացառումներ: Ընդ որում, սույն Կարգի 9-րդ կետի ցանկացած ենթակետին կատարվող հղում դեպքի բացառիկության հիմնավորման համար բավարար հանգամանք չէ.
մինչև պետական գնումն իրականացնելու ավարտը հնարավոր մատակարարների մասին տեղեկատվության կոնֆիդենցիալությունը պահպանելու անհրաժեշտության հետ կապված՝ պետական գնումների իրականացման առանձնահատկություններ սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը, եթե ընդունվող ակտով սահմանվում են այդպիսի առանձնահատկություններ.
անդամ պետության ղեկավարի հրամանով կամ կարգադրությամբ, անդամ պետության ղեկավարի որոշման կամ հանձնարարականի համաձայն (այդ որոշման կամ հանձնարարականի մասին նշումով)՝ անդամ պետության կառավարության կարգադրությամբ սահմանված հնարավոր մատակարարից կոնկրետ պետական գնման անհրաժեշտության հիմնավորումը, եթե ընդունվող ակտով սահմանվում է այդպիսի մատակարար.
գ) անդամ պետության ղեկավարի որոշման կամ հանձնարարականի մասին տեղեկությունները, այն դեպքում, երբ Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետով նախատեսված հնարավոր մատակարարից կոնկրետ գնման մասին ակտի նախագիծ է համարվում անդամ պետության կառավարության կարգադրության նախագիծը.
դ) ակտի մասին ծանուցումն անդամ պետությունների կառավարություններ և լիազորված մարմիններ ուղարկելու մասին տեղեկությունները:
9. Սույն Կարգի նպատակներով բացառիկ դեպքերին է դասվում, ի թիվս այլնի, հետևյալների համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝
ա) մարդու կյանքի և առողջության պահպանում.
բ) հասարակական բարոյականության իրավակարգի պաշտպանություն.
գ) շրջակա միջավայրի պահպանություն.
դ) բույսերի և կենդանիների, մշակութային արժեքների ու մշակութային ժառանգության պահպանություն.
ե) միջազգային պարտավորությունների կատարում.
զ) անդամ պետության ազգային պաշտպանություն և ազգային անվտանգություն.
է) չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման կանխարգելում.
ը) միջազգային արբիտրաժի, միջազգային առևտրային արբիտրաժի և օտարերկրյա դատական մարմինների որոշումների կատարում.
թ) գնման համապատասխան ընթացակարգի անցկացման համար անհրաժեշտ ժամանակի բացակայության հետ կապված՝ որոշակի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումներ.
ժ) հատուկ վտանգավորության, տեխնիկապես բարդ և եզակի օբյեկտների շինարարության, վերակառուցման, կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարում:
10. Լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով, անդամ պետությունների կառավարություններ և լիազորված մարմիններ ուղարկվող՝ ակտի մասին ծանուցմանը կարող են կցվել ընդունվող ակտին առնչվող այլ փաստաթղթեր (նյութեր) և տեղեկություններ՝ ներառյալ ակտի նախագծի կարգավորիչ ազդեցության գնահատման (կարգավորիչ ազդեցության վերլուծության) մասին եզրակացությունը, եթե անդամ պետության օրենսդրությամբ այդպիսի ակտի առնչությամբ նախատեսված է կարգավորիչ ազդեցության գնահատման (կարգավորիչ ազդեցության վերլուծության) ընթացակարգ:
11. Ակտի ընդունման անհրաժեշտության, այդ թվում՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկություններ կամ ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու դեպքի բացառիկության հիմնավորման նպատակներով՝ ակտի մասին ծանուցման հետ կարող են ներկայացվել ակտի մասին ծանուցումն ուղարկող անդամ պետության վերաբերյալ տեղեկություններ՝ թիվ 2 հավելվածի համաձայն:
12. Ակտի մասին ծանուցումը քննարկելիս գնահատվում է սույն Կարգի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերում նշված փաստաթղթերի (նյութերի) և տեղեկությունների առկայությունը, դրանց համապատասխանությունը Արձանագրության 11-րդ, 31-րդ և 32-րդ կետերի, Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետի դրույթներին՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկությունների կամ ազգային ռեժիմից բացառման գործողության ժամկետի (այն դեպքում, երբ ծանուցումը վերաբերում է այդպիսի առանձնահատկություններ և բացառումներ սահմանելու մասին ակտերի ընդունմանը), ակտի մասին ծանուցումը լիազորված մարմիններ ուղարկելու ժամկետի, Արձանագրության 11-րդ և 31-րդ կետերին, Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետին համապատասխան՝ ակտի ընդունման հիմնավորման առկայության, ինչպես նաև դեպքի բացառիկության մասով (այն դեպքում, երբ ծանուցումը վերաբերում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկություններ սահմանելու մասին ակտի ընդունմանը) կամ ազգային ռեժիմից բացառմանը):
13. Հանձնաժողովը լիազորված մարմնից հարցման միջոցով պահանջում է սույն Կարգի 8-րդ կետի «ա»-«դ» ենթակետերում նշված փաստաթղթերը (նյութերը) և (կամ) տեղեկություններն այն դեպքում, երբ այդպիսի փաստաթղթեր (նյութեր) և (կամ) տեղեկություններ չեն ստացվել Հանձնաժողովում:
14. Փաստաթղթերի (նյութերի) և տեղեկությունների՝ սույն Կարգի 13-րդ կետով նախատեսված հարցումն իրականացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին (այսուհետ՝ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգ) համապատասխան և ուղարկվում է լիազորված մարմին՝ Հանձնաժողովի կողմից ակտի մասին ծանուցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
15. Լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետում նշված հարցմանը պատասխանում է այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
16. Այն դեպքում, երբ սույն Կարգի 15-րդ կետում նշված ժամկետի ընթացքում կամ ավելի վաղ ընդունվել է ակտ, որի նախագծի մասին ծանուցման վերաբերյալ հարցում է ստացել լիազորված մարմինը, ապա դրա մասին տեղեկատվությունը հարցման պատասխանի հետ միաժամանակ ուղարկվում է Հանձնաժողով՝ կցելով այդ ակտը:
17. Ակտի մասին ծանուցումն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովը սույն Կարգի 12-րդ կետին համապատասխան՝ ակտի մասին ծանուցման քննարկման արդյունքների հիման վրա կայացված եզրակացություն է ուղարկում անդամ պետությունների կառավարություններ և լիազորված մարմիններ, ներառելով սույն Կարգի 15-րդ կետին համապատասխան ստացված փաստաթղթերը (նյութերը), սույն Կարգի 13-րդ կետով նախատեսված հարցման պատասխանը չստանալու մասին տեղեկատվությունը (այն չստանալու դեպքում), ինչպես նաև ակտն ընդունելու մասին տեղեկատվությունը (այն դեպքում, երբ ակտը, որի մասին ծանուցումը քննարկվում էր, ընդունված է):
18. Հանձնաժողովն Արձանագրության 32-րդ կետին համապատասխան խորհրդակցությունների շրջանակներում ապահովում է ակտի մասին ծանուցման՝ լիազորված մարմինների հետ համատեղ քննարկումը՝ սույն Կարգի IV բաժնով սահմանված կարգով, եթե դրա մասին առաջարկություն է ստացվում լիազորված մարմնից:
III. Ակտերի չեղարկման մասին դիմումների քննարկումը
19. Մինչև պետական գնումներն իրականացնելու ավարտը հնարավոր մատակարարների մասին տեղեկատվության կոնֆիդենցիալության պահպանման անհրաժեշտության հետ կապված՝ պետական գնումների իրականացման առանձնահատկություններ և Արձանագրության 11-րդ կետին համապատասխան՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների պետական գնումների իրականացման առանձնահատկություններ, Արձանագրության 31-րդ կետին համապատասխան՝ ազգային ռեժիմից բացառումներ, Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետին համապատասխան՝ որոշակի հնարավոր մատակարարից կոնկրետ պետական գնում անդամ պետությունների կողմից սահմանվելու վերաբերյալ ակտերը չեղարկելու անհրաժեշտության մասին անդամ պետությունների դիմումների (այսուհետ՝ ակտի չեղարկման մասին դիմում) քննարկումը կազմակերպում է պատասխանատու դեպարտամենտը՝ շահագրգիռ դեպարտամենտների մասնակցությամբ:
20. Ակտի չեղարկման մասին դիմումն ուղարկվում է անդամ պետության կառավարության կամ լիազորված մարմնի կողմից և ներառում է՝
ա) այն ակտի պատճենը, որի առնչությամբ ուղարկվում է դիմումը.
բ) Արձանագրության 32-րդ կետին համապատասխան անցկացված խորհրդակցությունների արձանագրությունը (այդպիսի արձանագրության առկայության դեպքում).
գ) ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ անդամ պետության դիրքորոշման հիմնավորումը.
դ) ակտի չեղարկման մասին դիմում ուղարկող անդամ պետությանն առնչվող՝ սույն Կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված տեղեկությունները:
21. Պատասխանատու դեպարտամենտը շահագրգիռ դեպարտամենտների մասնակցությամբ՝
ա) քննարկում է ակտի չեղարկման մասին դիմումը՝
սույն Կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ և 20-րդ կետերում նշված փաստաթղթերի (նյութերի) և տեղեկությունների առկայության, ինչպես նաև Արձանագրության 11-րդ, 31-րդ և 32-րդ կետերի ու Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետի դրույթներին և պետական գնումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին ակտի համապատասխանության առումով.
բ) անցկացնում է սույն Կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված ցուցանիշների և տեղեկությունների վերլուծություն (ընդ որում, նշված ցուցանիշներից ոչ մեկը, առանձին վերցված, վերլուծություն անցկացնելու համար բավարար չէ), այդ թվում՝
ակտի ընդունման հետևանքով անդամ պետությունների տնտեսությունների համար բացասական տնտեսական հետևանքների առումով.
ակտի ընդունման հետևանքով մեկ կամ մի քանի անդամ պետության տնտեսության ճյուղին պատճառվող վնասի առումով.
գ) սույն կետի «բ» ենթակետում նշված վերլուծության ընթացքում գնահատում է այն գործոնները, որոնք՝
կարող են արտահայտվել քանակական ցուցանիշներով և որոնք ազդեցություն են գործում ճյուղի, մատակարարների (հնարավոր մատակարարների) հետ կապված տնտեսական իրադրության և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) շուկայի վիճակի վրա.
չեն կարող արտահայտվել քանակական ցուցանիշներով, սակայն նրանց ազդեցությունն էական է Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում ընդունվելու համար:
22. Այն դեպքում, երբ սույն Կարգի 21-րդ կետի դրույթները հաշվի առնելով, ակտի չեղարկման մասին դիմումի քննարկման արդյունքներով կպարզվի, որ փաստաթղթերը (նյութերը) և տեղեկությունները ներկայացվել են ոչ լրիվ ծավալով և (կամ) դրանցում բացակայում է այն տեղեկատվությունը, որը թույլ է տալիս համապատասխան գնահատում կատարել, կամ Հանձնաժողովը չի ստացել այն ակտի մասին ծանուցումը, որն ակտի չեղարկման մասին դիմումի առարկան է, ապա Հանձնաժողովը պակաս փաստաթղթերը (նյութերը) և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ սույն Կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված տեղեկությունները ներկայացնելու վերաբերյալ հարցում է ուղարկում ակտի չեղարկման մասին դիմում ուղարկած անդամ պետության լիազորված մարմին և (կամ) այն անդամ պետության լիազորված մարմին, որի ակտի առնչությամբ ստացվել է դիմումը:
23. Սույն Կարգի 22-րդ կետում նշված հարցումն իրականացվում է Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան և ուղարկվում է Հանձնաժողովում ակտի չեղարկման մասին դիմումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
24. Լիազորված մարմինն ապահովում է փաստաթղթերը (նյութերը) և (կամ) տեղեկությունները ներկայացնելը՝ սույն Կարգի 22-րդ կետում նշված հարցմանը համապատասխան՝ այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
Այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը (նյութերը) և տեղեկությունները նշված ժամկետում չեն կարող ուղարկվել Հանձնաժողով, լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովին՝ նշելով պատճառները, ինչպես նաև դրանց հնարավոր ներկայացման ժամկետը, որը չի կարող գերազանցել 45 օրացուցային օրը՝ հարցումն ստանալու օրվանից։
25. Սույն Կարգի 22-րդ կետում նշված հարցմանը համապատասխան՝ փաստաթղթերը (նյութերը) և տեղեկությունները լիազորված մարմնի կողմից սույն Կարգի 24-րդ կետում նշված ժամկետներում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը դրա մասին տեղեկացնում է այդ լիազորված մարմնի անդամ պետության կառավարությանը, ինչպես նաև մյուս անդամ պետությունների կառավարություններին և լիազորված մարմիններին՝ նշված ժամկետները լրանալուց հետո 7 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
26. Հանձնաժողովն Արձանագրության 32-րդ կետին համապատասխան խորհրդակցությունների շրջանակներում ապահովում է ակտի չեղարկման մասին դիմումի՝ լիազորված մարմինների հետ համատեղ քննարկումը՝ սույն Կարգի IV բաժնով սահմանված կարգով՝ լիազորված մարմնի կողմից դրա մասին առաջարկություն ստանալու դեպքում:
27. Ակտի չեղարկման մասին դիմումը սույն Կարգի 21-րդ և 26-րդ կետերին համապատասխան քննարկելու արդյունքներով պատասխանատու դեպարտամենտը խորհրդակցությունների անցկացման օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում և (կամ) սույն Կարգի 24-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո պատրաստում է ակտը չեղարկելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու համար հիմքերի առկայության կամ բացակայության մասին եզրակացություն, որը ներառում է սույն Կարգի 21-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված վերլուծության արդյունքները: Նշված եզրակացությունը ստորագրվում է պատասխանատու դեպարտամենտի ղեկավարի կողմից, հաստատվում է պետական գնումների հարցերի պատասխանատու՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամ) և ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ և լիազորված մարմիններ: Նշված եզրակացության հետ ուղարկվում են սույն Կարգի 22-րդ կետում նշված հարցմանը համապատասխան Հանձնաժողովում ստացված փաստաթղթերը (նյութերը) և տեղեկությունները:
IV. Խորհրդակցությունների անցկացումը
28. Հանձնաժողովն ակտերի չեղարկման մասին դիմումների, ինչպես նաև սույն Կարգի 18-րդ և 26-րդ կետերում նշված դեպքերում ակտերի մասին ծանուցումների քննարկման հարցերով անցկացնում է խորհրդակցություններ:
29. Խորհրդակցությունների անցկացման կազմակերպումն ապահովում է պատասխանատու դեպարտամենտը:
30. Խորհրդակցությունները, այդ թվում՝ կրկնակի խորհրդակցությունները, անցկացվում են դրանց անցկացման մասին նամակը Հանձնաժողովի կողմից ուղարկվելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
31. Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից ստորագրված նամակը՝ խորհրդակցությունների անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկատվությամբ, ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ և լիազորված մարմիններ՝ Հանձնաժողովում սույն Կարգի 18-րդ և 26-րդ կետերով նախատեսված առաջարկությունն ստանալու օրվանից՝ 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
32. Ակտի չեղարկման մասին դիմումի քննարկման ընթացքում սույն Կարգի 22-րդ կետում նշված հարցումն ուղարկվելու դեպքում նամակը՝ խորհրդակցությունների անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկատվությամբ, ուղարկվում է սույն Կարգի 24-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո՝ 7 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
33. Խորհրդակցություններին մասնակցելու համար հրավիրվում են շահագրգիռ դեպարտամենտների ներկայացուցիչներ:
34. Այն անդամ պետության ներկայացուցչի (ներկայացուցիչների), որի ակտի (ակտերի) նախագծի առնչությամբ են անցկացվում խորհրդակցությունները և խորհրդակցությունների անցկացումը նախաձեռնած անդամ պետության ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությունը խորհրդակցություններին պարտադիր է:
35. Խորհրդակցություններին սույն Կարգի 34-րդ կետում նշված անդամ պետությունների ներկայացուցչի (ներկայացուցիչների) բացակայության դեպքում նշանակվում են կրկնակի խորհրդակցություններ:
36. Կրկնակի խորհրդակցություններին սույն Կարգի 34-րդ կետում նշված անդամ պետությունների ներկայացուցչի (ներկայացուցիչների) չներկայանալու դեպքում այդ խորհրդակցությունները ճանաչվում են չկայացած, և տվյալ փաստն ամրագրվում է խորհրդակցությունների արձանագրության մեջ:
37. Խորհրդակցությունների անցկացման ամսաթվի մասին պատշաճորեն ծանուցված մյուս անդամ պետությունների ներկայացուցիչների բացակայությունը խորհրդակցությունների անցկացման համար խոչընդոտ չէ:
38. Խորհրդակցությունների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկայացնելու փաստաթղթեր (նյութեր), տեղեկություններ և պարզաբանումներ, որոնցով հաստատվում է քննարկվող հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումը:
39. Այն դեպքում, երբ խորհրդակցությունների արդյունքների համաձայն այն անդամ պետության ներկայացուցիչները, որի ակտի (ակտերի) նախագծի առնչությամբ անցկացվում են խորհրդակցությունները, ճանաչել են այդ ակտի նախագծի լրամշակման կամ այդ ակտում փոփոխություններ կատարելու (այն ուժը կորցրած ճանաչելու) անհրաժեշտությունը՝ ակտի (ակտերի) նախագիծը Արձանագրության դրույթներին և (կամ) խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխանեցնելու նպատակներով, ապա անդամ պետությունը խորհրդակցությունների անցկացման օրվանից հետո 2 ամիսը չգերազանցող ժամկետում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ակտի նախագծի համապատասխան լրամշակումը կամ ակտում համապատասխան փոփոխությունների կատարումը (այն ուժը կորցրած ճանաչելը):
40. Ակտի նախագիծը լրամշակելու կամ ակտում փոփոխություններ կատարելու (այն ուժը կորցրած ճանաչելու) մասին ծանուցումն ակտում փոփոխություններ կատարելու (այն ուժը կորցրած ճանաչելու) մասին որոշումն ստորագրելու (ընդունելու) կամ ակտի նախագիծը լրամշակելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ և Հանձնաժողով է ուղարկվում այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի ակտի նախագիծը լրամշակվել է կամ որի ակտում փոփոխություններ են կատարվել (որի ակտն ուժը կորցրած է ճանաչվել):
41. Խորհրդակցությունների արձանագրությունը ձևակերպվում է պատասխանատու դեպարտամենտի կողմից, հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից և խորհրդակցությունների անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ և լիազորված մարմիններ:
V. Ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումների ընդունումը
42. Ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:
43. Ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ հարցը Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգում ներառելու առաջարկությունը (այսուհետ՝ ակտը չեղարկելու վերաբերյալ առաջարկություն) ներկայացվում է, և ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով նախատեսված կարգով:
44. Այն դեպքում, երբ սույն Կարգի 27-րդ կետում նշված եզրակացության մեջ եզրահանգում է արվել ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունելու հիմքերի առկայության մասին, ապա Հանձնաժողովը պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ` տվյալ ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ:
45. Ակտի չեղարկման մասին առաջարկությունը ներկայացվում է՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստի ընթացքում հարցերի քննարկման համար Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև Արձանագրության 33-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններով և սույն Կարգի 49-րդ կետով սահմանված ժամկետները հաշվի առնելով:
46. Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգում ներառված և Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան պատրաստված ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին առնչվող փաստաթղթերի և նյութերի լրակազմին կցվում են խորհրդակցությունների արձանագրությունը, փաստաթղթերը (նյութերը) (առկայության դեպքում), ինչպես նաև սույն Կարգի 27-րդ կետում նշված եզրակացությունը:
47. Հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունում ակտը չեղարկելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին՝ սույն Կարգի 27-րդ կետում նշված եզրակացությունը հաշվի առնելով: Հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման մեջ պետք է արտացոլվեն եզրակացության եզրահանգումները` բացառությամբ կոնֆիդենցիալ տեղեկատվության:
48. Ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան:
49. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում անդամ պետությունն ապահովում է այդ ակտում համապատասխան փոփոխությունների կատարումը (այն ուժը կորցրած ճանաչելը)՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Արձանագրության 33-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում:
50. Ակտում փոփոխություններ կատարելու (այն ուժը կորցրած ճանաչելու) մասին ծանուցումն ակտում փոփոխություններ կատարելու (այն ուժը կորցրած ճանաչելու) մասին որոշումն ստորագրելու (ընդունելու) օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմիններ և Հանձնաժողով է ուղարկվում այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի ակտի առնչությամբ ընդունվել է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն այն չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղարկելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաև այդպիսի ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգի |
ՑԱՆԿ
ծանուցումների էլեկտրոնային պատճենները և այլ տեղեկատվություն ուղարկելու համար էլեկտրոնային փոստի հասցեների
Հայաստանի Հանրապետություն՝ secretariat@minfm.am
Բելառուսի Հանրապետություն՝ mail@mintorg.gov.by
Ղազախստանի Հանրապետություն՝ administrator@minfm.gov.kz
Ղրղզստանի Հանրապետություն՝ minfm@minfm.kg
Ռուսաստանի Դաշնություն՝ mineconom@economy.gov.ru
Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ info@eecommission.org
ՀԱՎԵԼՎԱԾ 2 պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ազգային ռեժիմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղարկելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաև այդպիսի ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգի |
ՑԱՆԿ
ակտի ընդունման անհրաժեշտության և ակտը չեղարկելու մասին դիմումի հիմնավորման համար ներկայացվող, ինչպես նաև ակտը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունելու համար հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացության պատրաստման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվող ցուցանիշների ու տեղեկությունների
1. Ապրանքի (աշխատանքների,ծառայությունների) սպառման ծավալը*
2. Ապրանքի (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ծավալները՝ անդամ պետության և, անհրաժեշտության դեպքում` երրորդ երկրների նկատմամբ*
3. Ապրանքի (աշխատանքների, ծառայությունների) պետական գնումների ծավալը*
4. Ապրանքի արտադրության ծավալը (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման)**
5. Ապրանքն արտադրողների արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը**
6. Ապրանքի արտադրության շահութաբերությունը**
7. Միավոր ապրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության ծախսերը**
8. Ապրանքն արտադրողների (աշխատանքների, ծառայությունների) գների միջին մակարդակը**
9. Ներդրումների ծավալը**
10. Ապրանքի (աշխատանքների, ծառայությունների) հատուկ բնութագրերը, որոնք թույլ են տալիս եզրահանգում կատարել ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու թույլատրելիության և անհրաժեշտության մասին:
_______________________________
* Ցուցանիշի արժեքը ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաշվարկվում է, ընդհանուր առմամբ, ըստ այդ պետության տարածքի:
** Ցուցանիշի արժեքը ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաշվարկվում է այդ պետության արտադրողների մասով (ազգային տնտեսության ճյուղեր):
Ծանոթագրություն։ Ցուցանիշները և տեղեկությունները համարվում են բավարար, սակայն ոչ սպառիչ, ներկայացվում են, որպես կանոն, նախորդող 3-ամյա ժամանակահատվածի համար և, անհրաժեշտության դեպքում, հաստատվում են վիճակագրական հաշվետվության կամ հաշվապահական հաշվեկշռի տվյալներով, ինչպես նաև ընթացիկ ժամանակահատվածի համար ներկայացվում են կանխատեսումային ցուցանիշներ:
Ցուցանիշների և տեղեկությունների մասին տվյալների բացակայության դեպքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կառավարության կամ լիազորված մարմնի կողմից՝ պատճառները նշելով:
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2022, թիվ 166 | 14.01.2023, թիվ 69 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|