ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2016 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջԵՎ տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված ԵՎ այդ տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման ԵՎ հսկողության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առԵՎտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 30-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված և այդ տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման և հսկողության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված և այդ տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման և հսկողության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված և այդ տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման և հսկողության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս оգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված և այդ տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման և հսկողության ժամանակ» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:
2. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված Նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և դրանք արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցություն իրագործելիս օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում զետեղելու ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 120 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|