Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (01.12.2016-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266) Հոդ.1146
Дата подписания
23.11.2016
Дата вступления в силу
01.12.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2016 թվականի N 1185-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով.
« |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ |
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում |
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում |
3. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում |
4. Փաստաթղթերի ապոստիլային վավերացում |
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ |
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 23
Երևան |
|