Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-252-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261).1 Հոդ.1084.14
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2016
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
27.10.2016
Дата вступления в силу
19.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2016 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1260 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


27 հոկտեմբերի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-252-Ն

 

Հայաստանի Հանրապետության առարկություն

 

«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագրի վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.

Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը՝ հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան՝ ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: