Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.2017-24.04.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.18/3(1278) Հոդ.28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2017
Дата вступления в силу
19.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2017 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման՝

ա. 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» բառերը,

բ. 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 2-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «, մինչև երկու տարեկան երեխային խնամքի նպաստի» բառերը.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման հանգամանքը՝

1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kբգ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը գերազանցում է սահմանային չափաքանակը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 3-Ն որոշմամբ նախատեսված փորձնական ծրագրի շրջանակներում սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kբգ-ն հավասարվում է 1.0-ի:»,

գ. հավելվածի 19-րդ կետի բանաձևը «Kէ» տառերից հետո լրացնել «x Kբգ» տառերով.

3) որոշման N 3 հավելվածում՝

ա. 7-րդ կետից հանել «քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.

«19.1. Ընտանիքի կողմից 12 ամիսների ընթացքում բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու հանգամանքն ամրագրվում է «09» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,

գ. 20-րդ կետում «15-19-րդ» բառերը փոխարինել «15-19.1-րդ» բառերով,

դ. 20-րդ կետի 1-ին ենթակետը «16-րդ» բառից հետո լրացնել «և 19.1-ին» բառերով,

ե. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.

«զ. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայության և տեխնիկական զննում անցնելու հանգամանքի մասին:»,

զ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու մասին:»,

է. 44-րդ կետում «անհամապատասխանության» բառը փոխարինել «համապատասխանության» բառով,

ը. N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով,» բառից հետո լրացնել «սպառած բնական գազի քանակը՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում առկա տվյալներով,» բառերով,

թ. N 4 ձևի 33-րդ կետում «19» թիվը փոխարինել «19.1» թվով,

ժ. N 7 ձևը «Էլեկտրաէներգիա» պարբերությունից հետո լրացնել «Բնական գազ» պարբերությամբ.

4) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.

 

«

8.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ(համաձայնու-թյամբ)

բնական գազի բնակիչ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, բնական գազի սպառման ամսական չափը, հանրային ծառայությունների համարանիշի համարը

նախորդ 12 ամիսների ծախսը

յուրա-քանչյուր ամսվա 25-ը

առցանց` վեբ ծառայության միջոցով

».

 

5) որոշման N 8 հավելվածի՝

ա. 35-րդ կետում «21» թիվը փոխարինել «30» թվով,

բ. 42-րդ կետում «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

գ. N 4 ձևի 19-րդ կետում «հեռախոս» բառը փոխարինել «բնական գազ» բառերով.

6) որոշման N 13 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի» բառերը:

2. Սահմանել, որ 2017 թվականի ընթացքում իրականացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը.

2) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, իրականացված փորձնական ծրագրի արդյունքների ամփոփմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 13
Երևան