Գլխավոր տեղեկություն
Номер
N 1068-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2016
Дата вступления в силу
12.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2016 թվականի N 1068-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով 2016 թվականի նոյեմբերի 12-15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Լևոն Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սամվել Հարությունյանինը՝ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ռուբեն Միրզախանյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

նոյեմբերի 11-ի N 1068-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-15-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՊԵԿԻՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Լ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
   
Ս. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
   
Ռ. Միրզախանյան -«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան