Գլխավոր տեղեկություն
Номер
N 67-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.01.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2017
Дата вступления в силу
31.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 30 հունվարի 2017 թվականի N 67-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 30-ի N 67-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Բ Ա Ն Ա Կ Ց Ա Յ Ի Ն   Խ Մ Բ Ի

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (բանակցային խմբի ղեկավար)

Վ. Սիմոնյան

- Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ

Գ. Ղալաչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ

Ա. Հովսեփյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Մայսուրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ

Գ. Պողոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ

Ա. Չոբանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան