Գլխավոր տեղեկություն
Номер
N 1147-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2016-16.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.23/84(1264) Հոդ.1124
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2016
Дата вступления в силу
24.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2016 թվականի N 1147-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՅՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 10-ի N 1147-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՅՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ազատազրկման վայրերում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ներկայացրած ապաստանի խնդրանքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղակայված ստորաբաժանումների (այսուհետ՝ սահմանապահներ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների (այսուհետ՝ ոստիկանություն) և ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ընդունվելու և այն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) փոխանցվելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստանի խնդրանք ներկայացրած օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին սահմանապահները տեղեկացնում են ծառայության գնալու անհրաժեշտության մասին` տրամադրելով ծառայության լրիվ անվանումը, հասցեն և հեռախոսահամարները:

3. Առանց համապատասխան փաստաթղթերի կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի մերժում ստացած կամ Հայաստանի Հանրապետություն անօրինական կերպով մուտք գործած և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստանի խնդրանք ներկայացրած օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի հետ սահմանապահներն անցկացնում են հարցազրույց: Հարցազրույցն անցկացվում է ապաստանի խնդրանք ներկայացրած անձի և նրա ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաև ծագման երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն ուղին պարզելու նպատակով:

4. Սահմանապահները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ներկայացված ապաստանի խնդրանքը գրանցում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 35-Ն համատեղ հրամանով հաստատված ձևի գրանցամատյանում:

5. Ապաստանի խնդրանքի գրանցումը չի կարող մերժվել ապաստանի խնդրանք ներկայացնող անձի մոտ ճամփորդական կամ նույնականացման փաստաթղթերի կամ վիզայի բացակայության պատճառաբանությամբ:

6. Այն դեպքում, երբ ապաստան հայցողը չունի ճամփորդական կամ նույնականացման փաստաթղթեր, անձի տվյալները գրանցամատյանում լրացվում են նրա ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

7. Առանց համապատասխան փաստաթղթերի կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի մերժում ստացած կամ Հայաստանի Հանրապետություն անօրինական կերպով մուտք գործած ապաստան հայցողներն ուղեկցվում են տարանցիկ գոտում գտնվող կամ այդ նպատակով անցման կետի տարածքում սարքավորված հատուկ կացարաններ և պահվում են այնտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 783-Ն որոշմամբ սահմանված կարգով` մինչև ապաստանի հայցի ընդունումն ու գրանցումը:

8. Ապաստանի խնդրանքը գրանցամատյանում գրանցելուց անմիջապես հետո սահմանապահները հեռախոսային կապի միջոցով դրա մասին բանավոր տեղեկացնում են ծառայությանը:

9. Ապաստանի խնդրանք ներկայացրած անձանց տրամադրվում է ծառայության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ՝ տարբեր լեզուներով մշակված` Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների իրավունքների և պարտականությունների, ապաստանի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվական թերթոն:

10. Սահմանապահները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր ժամանած ապաստան հայցողներին հանձնելու մասին ակտով՝ համաձայն ձևի, հանձնում են ծառայության աշխատողին:

11. Ոստիկանությանը, ինչպես նաև ազատազրկման վայրերի վարչակազմին ներկայացված ապաստանի խնդրանքն ընդունվում և ծառայությանն է փոխանցվում սույն կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

 

Ա Կ Տ  N ____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_______________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետը)

 

Սույն ակտի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացրած

_______________________

(քաղաքացիությունը)

քաղաքացի

_______________________

(անունը)

 

_______________________________________________________________________

(հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:

Հանձնվում են նաև հետևյալ իրերը և փաստաթղթերը`

1. _____________________________________________________________________

2. _____________________________________________________________________

3. _____________________________________________________________________

4. ____________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Հանձնեց`

պաշտոնը ______________________________________________________________

_______________________________________________________________________

ազգանունը, անունը ______________________________________________________

ստորագրությունը ________________________________________________________

 

Ընդունեց`

պաշտոնը ______________________________________________________________

_______________________________________________________________________

ազգանունը, անունը ______________________________________________________

ստորագրությունը ________________________________________________________

 

_______ _____________________ 20  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2023, N 1682-Ն 16.10.2023, N 1147-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան