ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1373-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ազատ տնտեսական գոտիների պետական քաղաքականության բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու մասին» N 1521-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետում «Հանձնաժողովին» բառը փոխարինել «Լիազոր մարմին» բառերով.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից, և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական:».
3) կարգը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդ և 7.5-րդ կետերով.
«7.1. Հայտի վերաբերյալ գնահատականները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
7.2. Հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամի կողմից հայտի վերաբերյալ գնահատական չներկայացվելու դեպքում հայտի գնահատման ժամանակ հանձնաժողովի տվյալ անդամի գնահատման արդյունքները հաշվի չեն առնվում:
7.3. Հանձնաժողովի նիստ գումարվում է հետևյալ դեպքերում՝
ա. եթե գնահատման արդյունքում հայտը չի բավարարել անցողիկ շեմը.
բ. եթե հայտը չի գնահատվել հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի կողմից, կամ հանձնաժողովի անդամի կողմից հանձնաժողովի նախագահին ներկայացվել է հիմնավորում դրա լրացուցիչ քննարկման անհրաժեշտության վերաբերյալ:
7.4. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստ է գումարում սույն կարգի 7.3-րդ կետով սահմանված հիմքեր առաջանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
7.5. Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 8-րդ և 15.3-րդ կետերում «21 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով.
5) 9-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Կազմակերպիչը պայմանագրի պատճենը տրամադրում է լիազոր մարմնին:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պայմանագրի պատճենն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում թույլտվության վկայական: Վկայականի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համատեղ հրամանով:».
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Լիազոր մարմինը վարում է շահագործողներին տրված թույլտվության ռեեստր (այսուհետ` ռեեստր), որը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում և նորացվում է յուրաքանչյուր նոր շահագործողին վկայական տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».
8) կարգը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Ռեեստրը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) ազատ տնտեսական գոտու շահագործողի անվանումը.
2) գրանցման համարը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տվյալ շահագործողին թույլտվություն տրամադրելու մասին համապատասխան որոշման համարը.
4) ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության իրականացման թույլտվության վկայականի պատճենը:».
9) 18-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) արտահանման ուղղություններ և ծավալներ.»,
բ. 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 29 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|