Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 24-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2019-19.07.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.87
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
20.03.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
20.03.2019
Дата вступления в силу
01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մարտի 2019 թ.

թիվ 24-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 3-ԳՏ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ, ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գարնանացանի ընթացքը» Ձև 3-ԳՏ (տարին երեք անգամ, ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գարնանացանի ընթացքը» Ձև 3-ԳՏ (տարին երեք անգամ, ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏ պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի N 120-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 46-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 24-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19470

Տողի
N

Ցուցանիշներ

Հաշվետու ամիս, հեկտար

Ա

Բ

1

1

  Գարնանացան, ընդամենը

 

2

այդ թվում՝

հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր,

ընդամենը

 

3

 որից՝

ցորեն

 

4

գարի

 

5

այլ

 

6

հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը

 

7

  տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը

 

8

  կարտոֆիլ, ընդամենը

 

9

  բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը

 

10

 որից՝

կաղամբ

 

11

վարունգ

 

12

լոլիկ

 

13

սմբուկ (բադրիջան)

 

14

տաքդեղ (բիբար)

 

15

սեղանի ճակնդեղ

 

16

գազար

 

17

սոխ

 

18

սխտոր

 

19

կանաչ ոլոռ

 

20

կանաչ լոբի

 

21

այլ

 

22

  բոստանային մշակաբույսեր, ընդամենը

 

23

  կերային մշակաբույսեր, ընդամենը

 

24

Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, ընդամենը

 

Ղեկավար`

___________________________

_______________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`

___________________________

_______________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

«___»__________20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 24-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ»

ՁԵՎ 3-ԳՏ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ, ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գարնանացանի ընթացքը» Ձև 3-ԳՏ (տարին երեք անգամ, ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Հաշվետվությունը լրացվում է տարին երեք անգամ և պարունակում է գարնանը՝ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, կատարված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններին վերաբերող տեղեկատվություն:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվության «Գարնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հանրագումարը, ներառյալ ոչնչացած աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք):

8. Հաշվետվության «հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ հատիկի համար, լոբի հատիկի համար, սիսեռ, ոսպ և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի), շաքարի ճակնդեղ և այլ) ցանքատարածությունների հանրագումարը:

10. Հաշվետվության «Կարտոֆիլ, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ցանքատարածությունների հանրագումարը:

11. Հաշվետվության «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ) և դրանց սերմնադաշտերի ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ: Բանջարանոցային մշակաբույսերի տեսակների (10-21 տողերը) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալները լրացվում են վերջին (հաշվետու տարվա մինչև հունիսի 10-ը ներկայացվող) հաշվետվությունում:

12. Հաշվետվության «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ) և դրանց սերմնադաշտերի ցանքատարածությունների հանրագումարը:

13. Հաշվետվության «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, ինչպես նաև ընթացիկ տարում ցանված բազմամյա խոտեր և այլ) ցանքատարածությունների հանրագումարը:

14. «Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, ընդամենը» տողում լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա, նախորդ տարվա աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են, անկախ նրանից ընթացիկ տարվա գարնանը այդ տարածությունների վրա կատարվել է ցանք թե ոչ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2023, թիվ 05-Ն 19.07.2023, թիվ 24-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան