ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2016 թվականի N 1019-Ա
ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Էներգետիկայի համաշխարհային ֆորումին և Դեպի ծով ելք չունեցող երկրների էներգետիկայի հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 2 Երևան |