«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 1340-Ն
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագիծը` 38,55 կիլոմետր երկարությամբ` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 27.10.16 N 1091-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝
ա) մեկամսյա ժամկետում Ագարակի, Մեղրու, Քաջարանի քաղաքային և Լեհվազի, Լիճքի և Տաշտունի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված տարածքում գտնվող հողերի, այդ թվում` անտառային ֆոնդի հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցելու վերաբերյալ.
բ) ելնելով բնապահպանական խնդիրներից` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Իրան-Հայաստան գազամուղի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ժամկետները չխախտելու նպատակով թույլատրել շինարարական և վերանախագծման աշխատանքներն իրականացնել զուգընթաց՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և իրանական «Սանիր» ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2004 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված կապալի պայմանագրի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1340-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ծ
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ
(հավելվածը խմբ. 27.10.16 N 1091-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.07.2021, N 1112-Ն | 10.07.2021, N 1340-Ն | |
27.10.2016, N 1091-Ն | 05.11.2016, N 1340-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|