Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-250-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (23.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.1287
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
04.12.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.12.2006
Дата вступления в силу
23.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հրամանագրով հաստատված «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներն սպասարկող հանձնաժողովի կազմում Ավետ Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Սամվել Մանուկյանին:

Այդ կապակցությամբ հրամանագրի 2-րդ հավելվածի «Ա» կետում «Ավետ Գրիգորյան» բառերը փոխարինել «Սամվել Մանուկյան» բառերով:

2. Հրամանագրով հաստատված «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում Ալբերտ Մկրտչյանի փոխարեն ընդգրկել Լեռնիկ Խաչատրյանին:

Այդ կապակցությամբ հրամանագրի 2-րդ հավելվածի «Բ» կետի չորրորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«Լեռնիկ Խաչատրյան Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության պատիժների և հարկադրանքի
այլ միջոցների կիրառման օրինականության
նկատմամբ հսկողություն իրականացնող
վարչության դատախազ»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան
ՆՀ-250-Ն