Գլխավոր տեղեկություն
Номер
N 1233-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2016
Дата вступления в силу
20.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2016 թվականի N 1233-Ա

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 63-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի` 2016 թվականի դեկտեմբերի 5-6-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 19

Երևան