Գլխավոր տեղեկություն
Номер
N 1089-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1055
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2016
Дата вступления в силу
14.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1089-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» N 1408-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

NN
ը/կ

Վճարի տեսակը

Վճարի չափը

2.1.

տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրում

60.000 դրամ
100.000 դրամ
150.000 դրամ
250.000 դրամ
400.000 դրամ
500.000 դրամ
600.000 դրամ
1.000.000 դրամ
1.500.000 դրամ
2.000.000 դրամ
3.000.000 դրամ
5.000.000 դրամ
8.000.000 դրամ

 ».

2) 3-րդ կետը «տրամադրում» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հավելվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«

NN
ը/կ

Վճարի տեսակը

Վճարի չափը

3.1.

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը և դրան անդամակցող ապահովագրական ընկերություններին ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային տվյալների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում

4.000 դրամ

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 31

Երևան