Գլխավոր տեղեկություն
Номер
N 1069-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.10.2016
Дата вступления в силу
12.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1069-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` պետական մարմինների կողմից «Ինտերնետ կապի տրամադրում» ծառայությունների գնումն իրականացնել միայն այն կազմակերպություններից, որոնք կմատուցեն «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDoS) (այսուհետ՝ «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:

2. «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանության տեխնիկական նվազագույն պահանջներն են՝

1) պետական մարմինների բոլոր տեղեկատվական համակարգերը պետք է պաշտպանված լինեն մեկ և մի քանի հանրային և մասնավոր ԱյՓի (IP) - հասցեներից իրականացվող հարձակումներից.

2) ԹիՍիՓի (TCP) արձանագրություն՝ ԹիՍիՓի ՍիՆ (TCP SYN) - հարձակում ՍիՆ (SYN) փաթեթների գերբեռնման միջոցով, ոչ լեգիտիմ դրոշներով կոմբինացիա, հարձակում պատուհանի չափսի վրա, հարձակում սեսիայի վրա.

3) ԷյչԹիԹԻՓի (HTTP) արձանագրություն՝ դանդաղ սեսիաներ, ԷսԷսԷլ (SSL) հարձակումներ, ԷյչԹիԹԻՓիԳԵԹ/ՓՈՍՏ ՅուԱռԷլ ֆլուդ (HTTP GET/POST URL flood).

4) ԴիԷնԷս (DNS) արձանագրություն՝ Քեշ Փոյզընինգ, ԴիԷնԷս ֆլուդ (Cache Poisoning, DNS flood), ավելացող ուժգնությամբ հարձակումներ.

5) ՅուԴիՓի/ԱյՍիԵՄՓի (UDP/ICMP) արձանագրություն՝ ֆլուդ (flood).

6) ԱյՓի/ԹիՍիՓի/ՅուԴիՓի (IP/TCP/UDP) արձանագրություն՝ ֆրագմենտավորում.

7) հետագայում հայտնաբերվող նոր մեխանիզմներով «ԴՈՍ» հարձակումներ:

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման և այլ պետական մարմիններին` առաջնորդվել սույն որոշման 1-ին կետի պահանջներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 24

Երևան