Գլխավոր տեղեկություն
Номер
N 1086-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2016
Дата вступления в силу
28.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1086-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված N 817-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման OՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված N 1390P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 1,961,947,980 դրամ արժողությամբ օբյեկտների գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքների միջոցների հաշվին։

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1086-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ OԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ

ՀՀ Արագածոտնի մարզի օբյեկտի անվանումը

Կառույցի երկարությունը (գծմ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

Պայմանագիր՝ RACP/CW/ICB-2013/057

   

ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գազաֆիկացում

11,693

125,823,863

ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի գազաֆիկացում

8,340

98,929,919

ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գազաֆիկացում

18,088

181,055,554

ՀՀ Արագածոտնի մարզի Oհանավան գյուղի գազաֆիկացում

9,566

97,816,932

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի գազաֆիկացում

41,567

779,175,677

ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի գազաֆիկացում

32,656

543,616,524

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Փոշտեր, Լուսավորիչ, Ջալալյան թաղամասերի գազաֆիկացում

3,404

48,940,822

Պայմանագիր՝ RACP/CW/ICB-2013/057

   

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում

4,207

51,071,526

ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում

2,952

35,517,163

 Ընդամենը

132,473

1,961,947,980

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան