Basic information
Number
ՀՕ-131-Ն
Type
Օրենք
Act type
Официальная Инкорпорация (01.01.2018-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.07.27/56(1236) Հոդ.715
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
29.06.2016
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.07.2016
Effective date
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերության համար վարձակալության ամբողջ ժամանակահատվածում բնապահպանական հարկը հաշվարկվում և վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), ընկերության կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հաշվի առնելով 5-րդ մասի դրույթները) սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածով, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում իր գործողությունների աստիճանական բարելավման պլան:

(1-ին հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-301-Ն)

 

Հոդված 2. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-99-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-131-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
21.12.2017, ՀՕ-301-Ն 01.01.2018, ՀՕ-131-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation