ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2016 թվականի N 998-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայկ Հարությունյանի և Արա Սիմոնյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հովակիմ Հովհաննիսյանի և Արսեն Սարգսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 26-ի N 998-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական |
Հ. Հովհաննիսյան |
- «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պայմանագրային բաժնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |