Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-429
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (16.12.2006-08.06.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1995/7
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
13.04.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.04.1995
Дата вступления в силу
13.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի Մարտական դրոշի մասին կանոնադրությունը, Մարտական դրոշի վկայագրի ձևը և Մարտական դրոշի նկարագրությունը (կցվում են):

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


13 ապրիլի 1995 թվականի,
քաղ. Երևան 
ՆՀ-429


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1995 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-429 հրամանագրով


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի Մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է: Մարտական դրոշը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:

2. Մարտական դրոշը զինվորական մասին, վերջինիս կազմավորումից հետո, հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:

3. Մարտական դրոշը մշտապես պահվում է զինվորական մասում` վերջինիս անվան և համարակալման փոփոխությունից անկախ: Զինվորական մասի անվան և համարակալման փոփոխությունները գրանցվում են Մարտական դրոշի վկայագրում, որը տրվում է Մարտական դրոշը հանձնելիս:

4. Մարտական դրոշը միշտ գտնվում է զինվորական մասի հետ, իսկ մարտադաշտում` զինվորական մասի մարտական գործողությունների շրջանում:

5. Մարտի ժամանակ զինվորական մասի ողջ անձնակազմը պարտավոր է անձնազոհ և քաջաբար պաշտպանել Մարտական դրոշը և թույլ չտալ հակառակորդին տիրանալ նրան: Մարտական դրոշի կորուստի դեպքում զինվորական մասի հրամանատարը և այդ անպատվության համար անմիջականորեն մեղավոր զինծառայողները ենթակա են զինվորական տրիբունալի դատին, իսկ զինվորական մասը` կազմալուծման:


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1995 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-429 հրամանագրով

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

 

Մարտական դրոշը հանձնվում է թիվ ......... զինվորական մասին որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում զորամասի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1995 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-429 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի Մարտական դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից, ձողից և ծոպափնջերով քուղերից:

Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է. երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ: Այն կարված է երկտակ մետաքսե բալերանգ կարմիր կտորից` երեք կողմից երիզված 85 մմ երկարությամբ ոսկեգույն ծոպերով:

Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության մետաքսակար Զինանշանը` 310 մմ տրամագծով, որի վերին կիսաշրջանում ոսկեգույն մետաքսաթելով գործված է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» մակագրությունը` 75 մմ բարձրությամբ տառերով:

Պաստառի հակառակ կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մետաքսակար Զինանշանը` 180 մմ բարձրությամբ և լայնությամբ: Զինանշանի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով գործված են զինվորական մասի թիվն ու անվանումը. թվանշանների բարձրությունը 100 մմ է, տառերինը` 75 մմ: Զինվորական մասի անվանագրության տառերի քանակից կախված` թվանշանների և տառերի չափերը կարող են փոքրացվել մինչև 60 մմ և 45 մմ:

Դրոշի ձողը փայտից է. երկարությունը` 2500 մմ, տրամագիրը` 40 մմ: Ձողի վերին ծայրին ամրացված է մետաղաձույլ քառանիստ բուրգ՝ 185±5 մմ բարձրությամբ և 48±2 մմ լայնությամբ, ներքևի հատվածը գլանաձև է և ունի 30 մմ տրամագծով անցք:

(5-րդ պարբերությունը փոփ. 27.11.06 ՆՀ-246-Ն)

Ձողի վերին ծայրից կախված է 1350 մմ և 1425 մմ երկարությամբ մեկական քուղ, յուրաքանչյուրի ծայրից` 150 մմ երկարությամբ հանգուցակալով ծոպափունջ: