Գլխավոր տեղեկություն
Номер
N 654-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2016-20.05.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.729
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.07.2008
Дата вступления в силу
10.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2008 թվականի N 654-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-80-Ն հրամանագիրը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «զ» կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի առկա գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը լրացուցիչ հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 25.09.08 N 1072-Ն, 06.10.16 N 1038-Ն)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների առանձին վարչությունների և բաժինների համար սահմանել համապատասխանաբար` առնվազն 7 և 3 հաստիքային միավորներ:

(4-րդ կետը փոփ. 11.12.08 N 1576-Ն, 06.10.16 N 1038-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 654-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը:

(1-ին կետը խմբ. 19.08.10 N 1126-Ն, փոփ. 06.10.16 N 1038-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը փոփ. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն)

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող Ջրային տնտեսության պետական կոմիտեից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

(6-րդ կետը խմբ. 19.08.10 N 1126-Ն, լրաց. 06.10.16 N 1038-Ն)

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, ընդերքի ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

2) էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը.

3) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը.

5) ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման պետական քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 01.12.16 N 1232-Ն)

7) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

8) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.

9) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.

10) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողության ապահովումը.

11) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը.

12) երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.

13) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.

14) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.

15) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը.

16) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման ապահովումը.

17) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը:

(7-րդ կետը լրաց. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.07.12 N 845-Ն, լրաց. 06.10.16 N 1038-Ն, փոփ. 01.12.16 N 1232-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

2) էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

3) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

4) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակում.

5) էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակում.

6) էներգետիկայի բնագավառի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների սահմանում.

7) (ենթակետն ուժը կորցրել է 18.09.14 N 1013-Ն)

8) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության, նպատակային ծրագրի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

9) ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանման ծրագրերի ու միջոցառումների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

10) Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների իրականացման մոնիթորինգ.

11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշների հաստատում.

12) նախարարության իրավասության սահմաններում միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողության աշխատանքների իրականացում.

13) նախարարության իրավասության սահմաններում միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացում.

14) Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն.

15) (ենթակետն ուժը կորցրել է 01.12.16 N 1232-Ն)

16) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

17) նախարարության իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

18) (ենթակետն ուժը կորցրել է 18.09.14 N 1013-Ն)

19) նախարարության իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակում.

20) նախարարության իրավասության սահմաններում մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

21) իրավական նորմատիվ ակտերի նախագծերի մշակում և սահմանված կարգով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

22) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նախարարության աշխատողների ընտրության գործընթացի կազմակերպում, կադրերի վերապատրաստման աշխատանքների իրականացում.

24) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական ծրագրերի, հայեցակարգերի մշակումն ու իրականացումը.

25) (ենթակետն ուժը կորցրել է 18.09.14 N 1013-Ն)

26) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակումը և ընդունումը.

27) (ենթակետն ուժը կորցրել է 18.09.14 N 1013-Ն)

28) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.

29) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարում և ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

30) խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպում ու համակարգում.

31) նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության կազմակերպությունների աուդիտորական ուսումնասիրության անցկացում, հայտնաբերված թերությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և թերությունների վերացման նկատմամբ մոնիթորինգ։

(8-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, լրաց. 16.12.10 N 1672-Ն, 14.04.11 N 391-Ն, խմբ. 12.07.12 N 845-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.09.14 N 1013-Ն, փոփ. 06.10.16 N 1038-Ն, 01.12.16 N 1232-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

10. Նախարարն իրականացնում է իրեն վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

1) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) նախարարության գործունեության բնագավառում ընդունում է քաղաքական որոշումներ.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրեն վերապահված պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները` ընդունելով օրենքով սահմանված կարգով որոշումներ.

4) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

8) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.

9) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

12) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

13) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու տնoրինման նկատմամբ.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

15) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

16) oրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

17) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքում շնորհում է դասային կոչումներ.

18) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

19) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց ընթացքի oպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) առաջարկություններ է ներկայացնում նախարարին և աշխատակազմի ղեկավարին նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և oգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխում:

15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(15.1-ին կետը լրաց. 08.01.09 N 27-Ն, փոփ. 31.03.16 N 337-Ն)

15.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(15.2-րդ կետը լրաց. 31.03.16 N 337-Ն)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը oրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ oրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ու սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պատական կառավարչական հիմնարկ:

(25-րդ կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:

(26-րդ կետը փոփ. 11.08.16 N 829-Ն)

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան oգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Նախարարության աշխատակազմը կարող է տնoրինել իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները` oրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություններ և գործակալություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը:

(31-րդ կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

(32-րդ կետը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ լիազորություններ:

34. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի հրամանների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի, իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) oրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում ու պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) ապահովում է աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրմանն է ներկայացնում նախարարի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

39. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը` գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

41. Աշխատակազմի ղեկավարն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից:

42. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր:

 

VIII. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ և հայտարարագրեր:

44. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելվածը լրաց. 08.01.09 N 27-Ն, խմբ., փոփ., լրաց. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, լրաց. 16.12.10 N 1672-Ն, 14.04.11 N 391-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.07.12 N 845-Ն, 18.09.14 N 1013-Ն, փոփ., լրաց. 31.03.16 N 337-Ն, փոփ. 11.08.16 N 829-Ն, փոփ., լրաց. 06.10.16 N 1038-Ն, փոփ. 01.12.16 N 1232-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 654-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(վերնագիրը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

(բաժինը խմբ. 01.12.16 N 1232-Ն)

 

Արտաքին կապերի վարչություն

Էներգետիկայի վարչություն

Իրավաբանական վարչություն

Վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչություն

Քարտուղարություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին

Զորահավաքային բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

Ներքին աուդիտի բաժին

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 II. Առանձնացված ստորաբաժանումներ

(բաժինը խմբ. 01.12.16 N 1232-Ն)

 

Էներգետիկայի պետական տեսչություն

Ընդերքի պետական տեսչություն

Ընդերքի գործակալություն

 

III. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ

(բաժինը  լրաց. 06.10.16 N 1038-Ն)

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

(հավելվածը փոփ. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, փոփ. 16.12.10 N 1672-Ն, լրաց. 14.04.11 N 391-Ն, 16.02.12 N 153-Ն, լրաց., փոփ., խմբ. 31.08.15 N 1168-Ն, փոփ. 18.08.16 N 839-Ն, փոփ., լրաց. 06.10.16 N 1038-Ն, խմբ. 01.12.16 N 1232-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 654-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 06.10.16 N 1038-Ն)

  Անվանում Քանակ Մեկ միավորի
արժեքը
Հաշվեկշռային
արժեքը,
դրամ
1 Օդափոխիչ ԲԿ-1500 18 1320 23760
2 Օդափոխիչ ԲԿ-2500 2 60600 121200
3 Օդափոխիչ «Eniem» 1 332800 332800
4 Օդափոխիչ 5 31753 31753
5 Օդափոխիչ «National» 1 1865790 1865790
6 Օդափոխիչ «Debonghil» 1 639600 639600
7 Օդափոխիչ SANJO KC4810 3 813865 2441595
8 Կախիչ 20 756 15120
9 Կցորդ սեղան 17 1700 28900
10 Գրապահարան 3 35481 106443
11 Գրապահարան 4 18427 73708
12 Գրապահարան 25 26050 651250
13 Գրապահարան-գրադարան 12 12405 148860
14 Գրապահարան 2 82500 165000
15 Պահարան 1 35481 35481
16 Պահարան 3 101667 305001
17 Պահարան JE 908 1 152040 152040
18 Պահարան JEW 808 2 100800 201600
19 Պահարան 2 դռնանի 1 65647 65647
20 Պահարան 3 դռնանի 1 11287 11287
21 Պահարան 808 2 88060 176120
22 Գրքերի պահարան 16 14981 239696
23 Զգեստապահարան 3 1078 3234
24 Տնօրենի սեղան 15 23654 354810
25 Տնօրենի սեղան 1 23654 23654
26 Տնօրենի սեղան 5 700000 3500000
27 Տնօրենի սեղան 3 կտոր 3 179000 537000
28 Սեղան 2 հենարանով 16 11827 189232
29 Սեղան 2 հենարանով 14 8775 122850
30 Սեղան 1 հենարանով 15 9856 147840
31 Սեղան համակարգչի 1 51450 51450
32 Սեղան սուրճի TR-310 1 75450 75450
33 Սեղան հեռախոսի 1 69375 69375
34 Սեղան GE-160 1 123408 123408
35 Սեղան GE-106 1 69025 69025
36 Սեղան «OLLMIC» 1 51000 51000
37 Սեղան 1 28000 28000
38 Սեղան WN 160 1 61666 61666
39 Սեղան RO 160 1 120120 120120
40 Սեղան RO 120 2 107520 215040
41 Սեղան RO 106 1 58800 58800
42 Սեղան CE 2712 (OV) 2 141700 283400
43 Սեղան 2 դարակ 3 72500 217500
44 Սեղան 2902 1 69375 69375
45 Սեղան դիմադիր 4 50000 200000
46 Սեղան համակարգչի համար 5 50000 250000
47 Սեղան հեռուստացույցի համար 2 31000 62000
48 Սեղան նիստերի 1 322913 322913
49 Գրասեղան 1 80000 80000
50 Գրասեղան 120*60 54 34000 1836000
51 Գրասեղան 150*75 7 38000 266000
52 Գրասեղան 1 35000 35000
53 Գրասեղան 1 58000 58000
54 Սեկցիոն 39 2025 78975
55 Դիկտոֆոն 1 27960 27960
56 Դիկտոֆոն «SONI» 1 33540 33540
57 Սեղան կողքի 50x90 5 29500 147500
58 Դիտող սարք 1 327750 327750
59 Գերբ փայտից 1 75000 75000
60 Բազկաթոռ 1 342000 342000
61 Բազկաթոռ 2 123958 247916
62 Բազկաթոռ 6 827 4962
63 Բազկաթոռ գրասենյակային 1 324583 324583
64 Բազկաթոռ Տ-R-5000/1 2 201200 402400
65 Բազկաթոռ R-715 1 412460 412460
66 Բազկաթոռ R-71-68 3 216290 648870
61 Բազկաթոռ 2 226000 452000
68 Բազկաթոռ 6 145833 874998
69 Բազկաթոռ 6 827 4962
70 Բազկաթոռ գրասենյակային 3 52083 156249
71 Բազմոց NIQE 1 251500 251500
72 Ռադիոընդունիչ «Կարապ» 1 5625 5625
73 <TOMSON> -120 համակարգ 1 3996000 3996000
74 Ուժեղացուցիչ «ԲՈՍՍ» 1 319930 319930
75 Ձայնագրիչ «ՎԱՌՄՈՆԱ» 2 319930 639860
76 Հեռախոսի ապարատ VEF-TA-D 11 8250 90750
77 Հեռախոսի ապարատ «Panasonic 8 24100 192800
78 Հեռախոսի ապարատ «Panasonic» 8 46330 370640
79 Հեռախոսի ապաոատ «Panasonic» 4 46750 187000
80 Հեռախոսի ապարատ «Panasonic3135» 2 52380 104760
81 Հեռախոսի ապարատ «Panasonic 2310» 6 54998 329988
82 Հեռախոսի համակարգ SENAO 6 856000 5136000
83 Հեռախոսի ապարատ SAN 1 908100 908100
84 Հեռախոսի ապարատ 10 3548 35480
85 Հեռախոսի ապարատ PALA 5 3 51480 154440
86 Ռադիոհեռախոս 6 227638 1365828
87 Հեռախոսի ապարատ 15 7920 118800
88 Հեռախոսի ապարատ 20 3811 76220
89 Բջջային հեռախոս 2 201650 403300
90 Բջջային հեռախոս 1 240000 240000
91 Բջջային հեռախոս NOKIA 1 380000 380000
92 Տամբուր 1 50467 50467
93 Սառնարան «Սնայգես» 3 29532 88596
94 Սառնարան «Մինսկ 15» 1 200000 200000
95 Սառնարան «Սարատով» 1 140000 140000
96 Սառնարան «WESTPOINT» 1 185000 185000
97 Սառնարան «Կոդրա» 1 21828 21828
98 Սառնարան RԼ 2320 1 186250 186250
99 Սառնարան 1 252000 252000
100 Սառնարան CR-182-94 2 141750 283500
101 Սառնարան ORSK 1 13744 13744
102 Սառնարան ORSK 1 8062 8062
103 Սառնարան 1 154000 154000
104 Հեռուստացույց «SHIVAKI» 7 118440 829080
105 Տեսամագնիտոֆոն «SHIVAKI» 7 105750 740250
106 Հեռուստացույց «PANASONIC» 1 158958 158958
107 Հեռուստացույց «PANASONIC» 1 214800 214800
108 Հեռուստացույց «PANASONIC» 2 132495 264990
109 Հեռուստացույց «Այվա» 1 185000 185000
110 Հեռուստացույց «SONI» 1 185057 185057
111 Հեռուստացույց «Ռեկորդ» 1 1994 1994
112 Հեռուստացույց 1 45000 45000
113 Հեռուստացույց AV 21-T2 1 143000 143000
114 Հեռուստացույց «JVC R14T» 1 132500 132500
115 Հեռուստացույց «JVC» 1 72450 72450
116 Տեսամագնիտոֆոն «JVC» 1 127200 127200
117 Տեսամագնիտոֆոն «JVCNRP 52-A» 1 71500 71500
118 Գրամեքենա «Ռոբոտրոն» 2 9900 19800
119 Գրամեքենա «Լիտվիցա» 1 1771 1771
120 Գրամեքենա «Ռամաշկա» 1 18480 18480
121 Գրամեքենա «Յադրան» 1 20039 20039
122 Նիստերի սեղան «ԼՕGՕՏ» 1 1757000 1757000
123 Աթոռ «ESTER» 14 100400 1405600
124 Աթոռ գրասենյակային 8 19080 152640
125 Աթոռ գրասենյակային 24 7500 180000
126 Աթոռ գրասենյակային TV 1 61667 61667
127 Աթոռ 24 62000 1488000
128 Աթոռ կիսափափուկ 50 10000 500000
129 էլեկտրական պլիտա «INDESIT» 1 228800 228800
130 Լվացարանի կոմպլեկտ 1 42000 42000
131 Կահույք ղեկավարի համար 5 1430556 7152780
132 Կահույք խոհանոցի համար 1 1100000 1100000
133 Գրասենյակային կահույք «Զանիբիա» 1 1544000 1544000
134 Գրասենյակային կահույք 2 708000 1416000
135 Գրասենյակային կահույք 3 250000 750000
136 Գրասենյակային աթոռ 3 26156 78468
137 Ֆաքս «HP FAX 310» 1 135636 135636
138 Ֆաքս Panasonic F-130 1 212252 212252
139 Ֆաքս Panasonic -1000 1 435120 435120
140 Ֆաքս Canon 1 361696 361696
141 Ֆաքս-FX-F680 1 209000 209000
142 Գորգ 3 276000 828000
143 Գորգ 2.5x3.5 1 2494 2494
144 Գորգ 24 քառ.մ 23000 552000
145 Գորգ 1.5x2.4 1 812 812
146 Ուղեգորգ 1 1345 1345
147 Ողեգորգ 27 քառ.մ 20444 552000
148 Գորգ «էրեբունի» 1 4989 4989
149 Անհատ խոսակցության ԳԿԱ 10 20678 206780
150 Անհատ խոսակցության ԳԿԱ 1 275715 275715
151 Ավտոմեքենայի մագնիսական ալեհավաք 1 25900 25900
152 Ավտոմեքենայի մագնիսական ալեհավաք 4 24980 99920
153 Ալեհավաք 1 53500 53500
154 Ալեհավաք «ԼՅՈՒՔՍ» 2 68493 136986
155 Հեռահաղորդակ 3 286740 860220
156 Գրասենյակային կահույք 2 482500 965000
157 Պահարան 1 545000 545000
158 Շերտավարագույր 5 38932 194660
159 Տեսախցիկ 1 637700 637700
160 Ջահ 1 1170 1170
161 Ջահ 5 մոմանի 1 6000 6000
162 Ջահ 6 մոմանի 1 16584 16584
163 Ջահ 5 մոմանի 4 13782 55128
164 Ջահ 4 մոմանի 9 30400 273600
165 Քսերոքս-5310 1 361696 361696
166 Քսերոքս Canon-6216 1 2351033 2351033
167 Խորհրդակցության սեղան 1 780 780
168 Խորհրդակցության սեղան 6 100320 601920
169 Խորհրդակցության սեղան 2 110000 220000
170 Խորհրդակցության սեղան 1 42766 42766
171 Ցուցանակ 4 13173 52692
172 Ցուցատախտակ 2 100000 200000
173 Շղարշե վարագույր 1 56040 56040
174 Երաժշտական կենտրոն Philips 1 155400 155400
175 Ֆոտոապարատ Panasonic 535-D 1 41705 41705
176 ATC Panasonic 1 320833 320833
177 Աթոռ 13 10506 136578
178 Աթոռ 4 8768 35072
179 Սեղան-աթոռ 1/4 141395 141395
180 Աթոռ 34 1880 63920
181 Սեյֆ 1 640000 640000
182 Մետաղյա պահարան 6 646 3876
183 Մետաղյա պահարան 1 18197 18197
184 Երկաթյա պահարան 2 9290 18580
185 Երկաթյա սեյֆ 2 10055 20110
186 Երկաթյա սեյֆ 5 10928 54640
187 Տաքացուցիչ 1 6000 6000
188 Տաքացուցիչ 1 2860 2860
189 Պատճենահանման սարք 1 1040000 1040000
190 Պատճենահանման սարք 1 1319100 1319100
191 Պատճենահանման սարք 3 606199 1818597
192 Աստիճան 1 11352 11352
193 ժամացույց «Մայակ» 1 1232 1232
194 Ղեկավարի կամուտատոր 1 25875 25875
195 Կամուտատոր KD-18 2 17122 34244
196 Սարքավորում Y1134M 1 42997 42997
197 Հաճախականաչափ Ֆ 5-137 1 23955 23955
198 Անալիզատոր 1 82922 82922
199 Ամպերմետր 1 4223 4223
200 Օստիլոգրաֆ C-1 1 110563 110563
201 Տոնոմետր 1 40000 40000
202 Փոշեկուլ 3 54585 163755
203 Փոշեկուլ 3 47600 142800
204 Ջրատաքացուցիչ 1 65000 65000
205 Հովացուցիչ 1 584583 584583
206 էլեկտրական մարտկոց 2 47066 94132
207 էյեկտարկան հաշվիչ մեքենա 1 7294 7294
208 Պոմպ 2 3071 6142
209 էլեկտրական վահանակ NO-59 2 2918 5836
210 Ավտոմեքենայի ձայնագրիչ 1 42000 42000
211 Ավտոմեքենայի ձայնագրիչ 1 125875 125875
212 Բենզինի բաք 1 109000 109000
213 Էլ. հոսանքի կարգավորիչ 1 12285 12285
214 Համակարգիչ 486 1 503550 503550
215 Համակարգիչ 386 1 59218 59218
216 Համակարգ 387 1 1787743 1787743
217 Համակարգիչ 486-DX-100 2 705200 1410400
218 Համակարգիչ պենտիում 150 1 586839 586839
219 Համակարգիչ Del. Pent. 166 12 684450 8213400
220 Համակարգիչ Del. Pent 75 1 491914 491914
221 Համակարգիչ կոմպլեկտ 1 527083 527083
222 Համակարգիչ 386 3 974000 2922000
223 Համակարգիչ 80486 2 850183 1700366
224 Համակարգիչ 486 1 450256 450256
225 Համակարգիչ Pent. 12 572160 6865920
226 Համակարգիչ Pent. Տ 1 445000 445000
227 Համակարգիչ Pent.-2 2 1100000 2200000
228 Համակարգիչ Pent.-2 2 544507 1089014
229 Համակարգիչ Pent. 200 1 520583 520583
230 Համակարգիչ Pent. 200 1 540000 540000
231 Համակարգիչ Pent. 200 3 474030 1422090
232 Համակարգիչ Pent. 133/16/13 1 445000 445000
233 Համակարգիչ HI-AG-202792 1 586839 586839
234 Համակարգիչ Compac 13 974841 12672933
235 Համակարգիչ 10293 1 285303 285303
236 Համակարգիչ ձեռքի 2 500000 1000000
237 Համակարգիչ ABM 2 1022040 2044080
238 Համակարգիչ Dell 10 868200 8682000
239 Համակարգչային ծրագիր 3 128016 384048
240 Մոնիտոր 3 96217 288651
241 Ups 35 232000 8120000
242 Tape backup ծրագիր 2 65115 130230
243 Notbook Pent 166 3 1297500 3892500
244 Notbook-ի պայուսակ 2 50500 101000
245 Տպիչ Epson LX-1050 2 177840 355680
246 Տպիչ LD-100 2 120000 240000
247 Տպիչ Laser Jet 6Լ 5 212925 1064625
248 Տպիչ Laser Jet 6Լ 10 247738 2477380
249 Տպիչ Laser Jet 5Լ 5 252000 1260000
250 Տպիչ Laser Jet 5Լ 5 319190 1595950
251 Տպիչ Laser Jet 4Լ 4 704088 2816352
252 Տպիչ Laser Jet 4Լ 4 303870 1215480
253 Տպիչ Laser Jet 6Լ 1 242737 242737
254 Տպիչ Desk jet C 5 282165 1410825
255 Տպիչ HP 4L 2 35000 70000
256 Տպիչ Desk jet 500 2 224000 448000
257 Տպիչ լազերային 3 282800 848400
258 Տպիչ CNZN 204983 1 204983 204983
259 Տպիչ Canon BI-30 1 148695 148695
260 Տպիչ H PDC Color 1 205268 205268
261 Տպիչ 820 2 232969 465938
262 Տպիչ HP 500 2 224000 448000
263 CD ROM 1 66410 66410
264 Scaner Microtec 2 440725 881450
265 Scaner 2 491000 982000
266 NOVEL համակարգի սարք 3 520920 1562760
267 Server 3 1 2964436 2964436
268 ԳԱԶ 3102 1 7500000 7500000
269 ԳԱԶ 3110 1 5500000 5500000

270

ՎԱԶ 21213

1

4027800

4027800

271

ԳԱԶ 3102

1

4000000

4000000

272

ԵՐԱԶ 762

1

197500

197500

273

ԳԱԶ 53

1

151100

151100

274

ԳԱԶ 51

1

107600

107600

275

ԻԺ 2715

1

166400

166400

276

ԳԱԶ 3102

1

5875000

5875000

277

ԳԱԶ 31105-120

1

5700000

5700000

278

ԳԱԶ 31105-120

1

5700000

5700000

279

ԳԱԶ 31105-120

1

5700000

5700000

280

Շեվրոլե-Նիվա 21230

1

5995000

5995000

281

Շեվրոլե-Նիվա 21230

1

5995000

5995000

282

Շեվրոլե-Նիվա 21230

1

5995000

5995000

283

Դուռ

1

270240

270240

284

Արմավիրի մարզ ք. էջմիածին Արմավիրի շենք

0.06 հա 159.6

 

460.4

285

ք.Արմավիր -շենք

159,6 քառ. մ

 

1808.9

286

Հեռուստացույց պլազմային 50 Panasonic TH-50PV70

1

1559000

1559000

287

DVD նվագարկիչ Pioneer DV-400K

1

54500

54500

288

Օդորակիչ Samsung AQ 24FBX

2

500000

1000000

289

Օդորակիչ Panasonic CՏ/CՍ PA 12GKD

5

303000

1515000

290

Խորհրդակցության սեղան 140*80*75

10

74000

740000

291

Խորհրդակցության սեղան 160*80*76

2

80000

160000

292

Անկյուն

4

25000

100000

293

Բազկաթոռ բարձր թիկնակով

3

9000

27000

294

Բազկաթոռ ցածր թիկնակով

22

45000

990000

295

Գրասեղաններ

10

69700

697000

296

Սարքավարանքի սեղան

1

62900

62900

297

Միկրոֆոն կոնֆերենցիաների համար ,,Max,, ECM 700 p condensator, 60-16000 Hz, մալուխ 1 կոճ

20

50750

1015000

298

Միկրոֆոն հեռակառավարող ,,Sekaku,, WR 100 R (կոմպլեկտ)

1

167000

167000

299

Բարձրախոս կոնֆերենցիաների համար ,,Show,, 220, 70-100V 40W, մալուխ 1 կոճ

8

48875

391000

300

Միկշերային վահանակ ուժեղարար ,,Տհօw,, TA 512 M, ակսեսուարներ

1

386500

386500

301

Հեռուստացույց պլազմային 42, Panasonic TH-R42Pv7

1

971000

971000

302

Խոր հորատման հաստոցի հիմնական միջոցներ (հավելված 1)

   

436238059

303

Խոր հորատման հաստոցի հիմնական միջոցներ (հավելված 2)

304. (կետն ուժը կորցրել է 11.12.08 N 1576-Ն)    

212260689

305.

Կենցաղային օդափոխիչ «ԲԿ-1500»

10

199

1990

306.

Կից սեղան` խորհրդակցության

3

117

351

307.

Գրքի պահարան

2

263

526

308.

Գրքի պահարան

1

2364

2364

309.

Գրքի պահարան

2

161

322

310.

Գրքի պահարան

1

1926

1926

311.

Պահարան` երկաթյա

5

167

835

312.

Լուսամփոփ

1

529

529

313.

Սարք ՈւԴ-40 Սելեկտոր

1

2490

2490

314.

Սառնարան «Չինար»

1

145

145

315.

Սառնարան «Զիլ-Մոսկվա»

1

166

166

316.

Սառնարան «Սվայգա»

1

218

218

317.

Պահարան` քարտացուցակ

1

276

276

318.

Ջահ

1

227

227

319.

Բազկաթոռ «Մարիո» (կաշեպատ)

2

414

828

320.

Բազկաթոռ «Մարիանա» (կտորե)

1

321

321

321.

Բազկաթոռ «Դիսպետչեր» (երկաթյա կտորե)

3

242

726

322.

Բազկաթոռ «Ցեզար» (կտորե)

2

145

290

323.

Սեղան «Զեմպելեն» (ռոլիկով)

1

532

532

324.

Աթոռներ` խորհրդակց. (կիսափափուկ)

19

72

1368

325.

Սեղան` ղեկավարի կցորդ.

1

663

663

326.

Սեղան «Զեմպելեն»

1

318

318

327.

Ուղեգորգ (1.5*24.5)

24.5

261

6391

328.

Գորգ (23)

3

191

573

329.

Ուղեգորգ (12*1.5)

1

679

679

330.

Ուղեգորգ (6*1.5)

1

276

276

331.

Ուղեգորգ (17*1.5)

1

798

798

332.

Դրամարկղ` երկաթյա (սեյֆ)

1

142

142

333.

Սեղան` ղեկավարի (կցորդով)

1

665

665

334.

Ռադիոկայան «Անգարա»

1

874

874

335.

Կոմուտատոր «ՈւԴ-40 Սելեկտոր»

1

557

557

336.

Սեղան` կլոր և երկար

2

44300

88600

337.

Օդափոխիչ` տաք և սառը

2

14890

29780

338.

Բազկաթոռ «VENՍSP»

1

210840

210840

339.

Աթոռ «VENՍSP»

2

110440

220880

340.

Ավտոմեքենա «Վազ 21213»

1

3506400

3506400

341.

Համակարգիչ «Seleron»

1

619603

619603

342.

Համակարգիչ «Samsսng -550S»

1

359235

359235

343.

Գրապահարան

2

1400

2800

344.

Սեղան

4

540

2160

345.

ՍPS

1

35910

35910

346.

Համակարգիչ «P-42 26GH»

1

313000

313000

347.

Մոնիտոր «TKT 17 CTXS Acer»

1

156600

156600

348.

Լազերային տպիչ «Canon»

2

89700

179400

349.

Մոնիտոր «TKT 17 CTXS Acer»

2

170200

340400

350.

ՍPS «PRO_600»

2

29900

59800

351.

Համակարգիչ «P-42 2.4 GHz»

2

325200

650400

352.

Լազերային տպիչ «Canon»

1

82800

82800

353.

Օդափոխիչ «LG LS-S 12LH»

1

339700

339700

354.

Աշխատանքային բազկաթոռ

1

110000

110000

355.

Ռոյալ «Կրասնի օկտյաբր»

1

742

742

356.

Վարչական շենք (պետական սեփականություն, քաղ. Երևան, Կորյունի 14, գտնվում է հասարակական շենքի 4-րդ հարկում)

1

12989211

12989211

357.

Ավտոմեքենա «Գազ 31029»

1

4200000

4200000

358.

Հեռուստացույց «Philips»

1

178900

178900

359.

Պատճենահանման մեքենա

1

197800

197800

360.

Համակարգիչ «P-4»

1

339300

339300

361.

Համակարգիչ «P-4»

1

399300

399300

362.

Մոնիտոր «LCD 17»

2

170200

340400

363.

Սկաներ «Mսsten»

1

101200

101200

364.

Լազերային տպիչ «Canon LBP-1120»

1

89700

89700

365.

Տպիչ «480 EPSON»

1

150000

150000

366.

Համակարգիչ «P-4»

3

349500

1048500

367.

Մոնիտոր «Sony-19»

1

276000

276000

368.

Մոնիտոր «Aser»

2

156400

312800

369.

ՍPS «800VA»

1

24700

24700

370.

Համակարգիչ «P-4»

1

324000

324000

371.

Մոնիտոր «LG-17»

1

125400

125400

372.

Ղեկավարի սեղան 1 (այդ թվում` սեղան և դիմադիր)

3

45000

135000

373.

Դիմադիր (1.2 մետր պրոֆիլով)

2

30500

61000

374.

Կցորդ (1.0 մետր պրոֆիլով)

1

11000

11000

375.

Ղեկավարի սեղան 2, այդ թվում (սեղան` 2 մետր, կրոմկայով և դիմադիր` 1.2 մետր, կրոմկայով)

2

45000

90000

376.

Սեղան` մեկ տումբայով (1.4 մետր)

12

35500

426000

377.

Սեղան (1.2 մետր)

5

30500

152500

378.

Խորհրդակցության սեղան (2 մետր)

2

60000

120000

379.

Զգեստապահարան` երկփեղկանի

7

49900

349300

380.

Զգեստապահարան` մեկ փեղկանի (կախիչ)

2

39900

79800

381.

Խուլ գրապահարան

1

59900

59900

382.

Ապակյա գրապահարան

7

59900

419300

383.

Գրապահարան

10

44900

449000

384.

Երկաթյա աթոռ (սև գույն)

37

12950

479150

385.

Ղեկավարի բազկաթոռ (դերմանտին)

2

49900

99800

386.

Ղեկավարի բազկաթոռ (կտորե)

5

39900

199500

387.

Բազկաթոռ

7

14900

104300

388.

Հեռուստացույցի տակդիր

2

15000

30000

389.

Հեռախոսի տակդիր

2

35000

70000

390.

Երկաթյա պահարան (չհրկիզվող)

2

37500

75000

391.

Սառնարան

1

27286

27286

392.

Գորգ

1

7170

7170

393.

Համակարգիչ «Dell OptiiPiex 320M13»

1

477600

477600

394.

Տպիչ սարք «HP LJ 1020»

2

147292

294584

395.

Ավտոմեքենա «Գազ 31105-120»

1

4455000

4455000

396.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

   

4548752

(հավելվածը փոփ. 11.12.08 N 1576-Ն, 06.10.16 N 1038-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան