ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2016 թվականի N 1016-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Վարձակալությամբ տարածքներ հանձնելու մասին» N 417-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում և 2-րդ կետում «տարածքների» բառը փոխարինել «տարածքի» բառով.
2) 1-ին կետում «նկուղային հարկից 30 քառ. մետր, 1-ին հարկից 25 քառ. մետր և 8-րդ հարկից 25 քառ. մետր մակերեսներով տարածքները (այսուհետ՝ տարածքներ)» բառերը փոխարինել «1-ին հարկից 25 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք)» բառերով.
3) 3-րդ կետի 1-ին ենթակետում «100 000 դրամ» բառերը փոխարինել «50 000 դրամ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «ԹԻ-ԷՖ-ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել 2013 թվականի հունիսի 4-ին կնքված N 19/013 ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի պայմանները կիրառվում են 2016 թվականի մայիսի 1-ից և համաձայնագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «ԹԻ-ԷՖ-ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|