Գլխավոր տեղեկություն
Номер
N 1136-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2017-25.08.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.16/82(1262).1 Հոդ.1094.6
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2016
Дата вступления в силу
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2016 թվականի N 1136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1156-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «տրամադրման ու հաշվառման» բառերը փոխարինել «պատրաստման, հաշվառման ու տրամադրման» բառերով.

3) որոշման N 1 հավելվածում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Կ Ա Ր Գ

 

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

 

բ. 1-ին, 2-րդ և 3-րդ գլուխների վերնագրերում «ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ» բառով,

գ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ և 19-րդ կետերում «տրվում է» բառերը փոխարինել «բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է» բառերով,

դ. 4-րդ կետում «տրվում է երեխայի առողջության մասին տեղեկանք» բառերը փոխարինել «բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստվում է առողջության մասին տեղեկանք, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով,

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծննդկանի մահվան և նրա ամուսնացած չլինելու դեպքում տվյալ բժշկական հաստատությունն ինքնուրույնաբար կազմակերպում է ծննդի պետական գրանցումը:»,

զ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերը,

է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Բժշկական վկայականը պատրաստվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթուղթը, ծննդկանի ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության վկայականը կամ դրա պատճենը, իսկ հայրության որոշման դեպքում՝ հոր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

ը. 11-րդ կետում «տրվում է» բառերը փոխարինել «պատրաստվում և տրամադրվում է», իսկ «8-րդ կետով» բառերը՝ «24.1-ին կետով» բառերով,

թ. 17-րդ կետում «տրվում է» բառերը փոխարինել «պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով» բառերով, իսկ «մահացածի ազգականներին կամ նրա օրինական ներկայացուցչին» բառերից առաջ կետը լրացնել «և կարող է տրամադրվել» բառերով,

ժ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Մահվան մասին բժշկական վկայականը բժշկական հաստատության կողմից պատրաստվում է բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով՝ մահը վրա հասնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

ժա. 20-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.

«20.1. Դատաբժշկական փորձաքննությամբ հերձման դեպքում՝ մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է դատաբժշկական փորձաքննություն իրականացրած բժշկական հաստատության կողմից բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով:»,

ժբ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգում:»,

ժգ. 22-րդ կետում «վարվում են» բառերը փոխարինել «կարող են վարվել նաև» բառերով, իսկ «գրանցամատյաններ» բառից առաջ կետը լրացնել «թղթային» բառով,

ժդ. 24-րդ կետում «23» թիվը փոխարինել «22» թվով,

ժե. 24-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին, 24.2-րդ, 24.3-րդ, 24.4-րդ և 24.5-րդ կետերով.

«24.1. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով կարող է տրամադրվել հետևյալ դեպքերում՝

1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթ և ծննդկանի հետ ամուսնության վկայականը ներկայացնելու դեպքում.

3) ծննդկանի կամ ամուսնու լիազորված անձին՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից բացի նաև լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

24.2. Ծննդի մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

24.3. Բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում՝ դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

24.4. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին թղթային բժշկական վկայականները պատրաստվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով։

24.5. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը համապատասխան աշխատողին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստված դիմումը:»,

ժզ. 26-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ և 28-րդ կետերով.

«27. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականներ պատրաստվում են բացառապես բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա չի կարող իրականացվել տեխնիկական պատճառներով:

28. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ՝ ՔԿԱԳ) համապատասխան տարածքային մարմին ներկայացվում է ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականի պատրաստումից հետո տրամադրված 12-նիշանոց ծածկագիրը, որի միջոցով ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ՔԿԱԳ-ի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը դառնում է հասանելի: Այն դեպքում, երբ ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին վկայականները տեխնիկական պատճառով բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով հնարավոր չէ պատրաստել, վկայականները պատրաստվում են թղթային տարբերակով, և տվյալները մուտքագրվում են բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգ՝ ոչ ուշ, քան համապատասխան գրանցման կատարումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1082-Ն որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Մահվան դեպքում բժշկական հաստատության կողմից մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է բժշկական վկայականների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված դեպքերի:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 11
Երևան