Գլխավոր տեղեկություն
Номер
N 1027-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.12/75(1255) Հոդ.969
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2016
Дата вступления в силу
22.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1027-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ, 8-րդ և 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա ու Աջափնյակ վարչական շրջանների գոտիավորման նախագծերը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`

1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասն են կազմում,

բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից` ոչ կենտրոնական փողոցները միմյանց կապող շառավղային մայրուղիներով, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի վիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի բնապահպանական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,

գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.

2) հաշվի առնելով նշվածները և այն հանգամանքը, որ ճանապարհաշինության իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի և հողատարածքների օտարման՝ մշակվել է Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածի նախագիծը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.

2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հուլիսի 15-ն է.

3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի N 739-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված նկարագրության արձանագրության ձևով.

5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է:

3. Լիազորել Երևանի քաղաքապետին՝

1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա պետական սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի` հասարակության և պետության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող և գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 11

Երևան

 

Հավելված N 1 ուղղ.
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1027-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1027-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

Ներմուծեք նկարագրությունը_10056

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան