Գլխավոր տեղեկություն
Номер
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.23/84(1264) Հոդ.1128
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2016
Дата вступления в силу
24.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2016 թվականի N 1151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1725-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1725-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ սյունակը «Ծաղկաձորի» բառից հետո լրացնել «Լևիկ Հարությունյանի անվան» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածի 21-րդ պարբերությունը «Ծաղկաձորի» բառից հետո լրացնել «Լևիկ Հարությունյանի անվան» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ծաղկաձորի լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան լրացման կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` նշված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան