ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2016 թվականի N 1106-Ա
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն և 888-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի որպես միասնական գույքային համալիր մեկ կառավարչի շահագործմանն ու պահպանմանը փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաշվապահական հաշվառման նպատակով 1,395,991,150.2 դրամ հաշվեկշռային արժեք գումարած 279,198,230.1 դրամ ԱԱՀ՝ ընդհանուր 1,675,189,380.3 դրամ գնով գույքը` համաձայն N 1 հավելվածի, փոխանակել «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` 1,395,991,150.2 դրամ գումարած 279,198,230.1 դրամ ԱԱՀ՝ ընդհանուր 1,675,189,380.3 դրամ գնով գույքի հետ՝ համաձայն N 2 հավելվածի՝ հաշվարկներ իրականացնելով հանդիպական վճարումների կատարմամբ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ առաջարկել «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչին՝ միջնորդություն ներկայացնել դատարան սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակման գործարքի կնքման, սնանկության հատուկ հաշվով հանդիպական վճարումների իրականացման և հարկային հաշվի դուրսգրման վերաբերյալ՝ N 2 հավելվածի համապատասխան գույքը փոխանակելով N 1 հավելվածով առաջարկվող համարժեք գույքով և դուրս գրելով հարկային հաշիվ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 2 Երևան |
Ց Ա Ն Կ
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին փոխանցվող գույքի
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1106-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությՈՒՆԻՑ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությԱՆԸ փոխանցվող գույքի ամփոփ արժեքների՝ ըստ տեղամասերի
NN Արժեքը (դրամ) Արժեքը՝ ներառյալ ԱԱՀ-ն (դրամ) 1. Աբովյանի տեղամաս 333 572 392.2 400 286 870.7 2. Չարեցավանի տեղամաս 65 700 000.0 78 840 000.0 3. Բյուրեղավանի 30 000.0 36 000.0 4. Դիլիջանի տեղամաս 204 600 000.0 245 520 000.0 5. Գավառի տեղամաս 16 430 000.0 19 716 000.0 6. Արտաշատի տեղամաս 40 900 000.0 49 080 000.0 7. Էջմիածնի տեղամաս 57 415 000.0 68 898 000.0 8. Ապարանի տեղամաս 7 010 000.0 8 412 000.0 9. Թալինի տեղամաս 143 300 000.0 171 960 000.0 10. Ստեփանավանի տեղամաս 8 020 000.0 9 624 000.0 11. Ալավերդի տեղամաս 110 050 000.0 132 060 000.0 12. Կապանի տեղամաս 198 700 000.0 238 440 000.0 13. Սիսիանի տեղամաս 205 363 758.0 246 436 509.6 14. Սպիտակի տեղամաս 4 900 000.0 5 880 000.0 Ընդամենը 1 395 991 150.2 1 675 189 380.3
ը/կ
2016 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դ. Հարությունյան