Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-97
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.08.1999-30.08.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
05.08.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.08.1998
Дата вступления в силу
10.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.08.2002

030.0097.05.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կազմակերպական կառուցվածքը` համաձայն 1 և 2 հավելվածների:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատողների առավելագույն թիվը` 275 միավոր:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին`

- մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել համապատասխան պաշտոնների նշանակման և ազատման վերաբերյալ առաջարկություններ.

- մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

- մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նոր հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և անցկացնել անհրաժեշտ այլ կազմակերպական միջոցառումներ.

- մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

- մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատումը կազմակերպել դրանց աշխատանքները.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել աշխատակազմի` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականների, Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականների գրասենյակների աշխատողների` պաշտոնի նշանակելու և ազատելու պայմանները նախատեսվում են նրանց հետ կնքվող գրավոր աշխատանքային պայմանագրերով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

- 1992 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, սպասարկող անձնակազմի և ավտոպարկի աշխատողների թվաքանակը և տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատելու մասին» ՆԿ-6 կարգադրության 1-ին կետը.

- 1996 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կարգավիճակի, կառուցվածքի և գործունեության կարգի մասին» կանոնադրության մասին» ՆԿ-206 կարգադրության 1-ին կետը.

- 1998 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի մասին» ՆԿ-20 կարգադրության 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 օգոստոսի 1998 թ.
ՆՀ-97

 

 

 

Հավելված 1

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի
ՆՀ-97 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) պետական մարմին է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Աշխատակազմը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության նախագահին:

3. Աշխատակազմը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Աշխատակազմի գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հրամաններով:

5. Աշխատակազմի կանոնադրությունը, կազմակերպական կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Աշխատակազմի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

7. Աշխատակազմը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք և ձևաթուղթ:

8. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա, թիվ 26:

9. Աշխատակազմի կազմակերպական կառուցվածքի մեջ մտնում են`

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականները, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարը, վերահսկողական ծառայության ղեկավարը, գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականները, Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները,

վերահսկողական ծառայությունը, գլխավոր ռազմական տեսչությունը, պետաիրավական վարչությունը, տնտեսագիտական վարչությունը, արտաքին կապերի վարչությունը, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը, հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, արդարադատության խորհրդի աշխատակազմը, քարտուղարությունը,

քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը, կադրերի բաժինը, առաջին բաժինը, արարողակարգի բաժինը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակը, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականների գրասենյակը, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների աշխատակազմերը, գործերի կառավարչությունը. հաշվապահական հաշվառման և ֆինանսների բաժինը, համակարգչային ծառայությունների բաժինը:

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ` բաժիններ, ենթաբաժիններ, խմբեր և այլն:

Աշխատակազմն իր ենթակայության տակ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության Նախագահին և աշխատակազմին սպասարկող կազմակերպություններ:

(9-րդ կետը լրաց. 03.08.99 ՆՀ-361)

10. Աշխատակազմը պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից`

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի գործառույթներն իրականացնելու համար.

- Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթներն իրականացնելու համար.

- օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար.

- Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելու համար.

- իր իրավասությանը վերապահված կադրային հարցերը լուծելու համար.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ իրականացնելու համար:

11. Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմը իրականացնում է հետևյալ գործառույթները`

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու Հայաստանի Հանրապետության Նախագահի գործառույթի իրականացման ապահովումը:

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների (այդ թվում` օրենքի ուժ ունեցող) և Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը ենթակա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների նախապատրաստումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը, համաձայնեցումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելը.

- Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված հրապարակման ենթակա այլ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ապահովումը և վերահսկումը.

- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման վերահսկումը.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածով նախատեսված` հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացման ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի` որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացման ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի` որպես արդարադատության խորհրդի նախագահի գործառույթի իրականացման ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճանններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացման ապահովումը.

 - միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու աշխատանքների կազմակերպումը.

- Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստման կազմակերպումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեության ապահովումը.

- կուսակցությունների և հասարակական միավորումների հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի համագործակցության ապահովումը.

- օտարերկրյա պետական մարմինների և պաշտոնատար անձանց, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի համագործակցության ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կադրային և պետական ծառայության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

- գործադիր իշխանության մարմինների գործունեության ուսումնասիրությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը.

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, մշակումը, վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելը.

- Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման արդյունքների պարբերաբար քննարկումը, ինչպես նաև բացահայտված թերությունների վերացման և ծագած դժվարությունների հաղթահարման համար միջոցների ձեռնարկումը.

տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում պարբերաբար գործերի վիճակի վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը և դրանց հիման վրա իր նախաձեռնությամբ համապատասխան առաջարկությունների մշակումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանման, մշակման և օգտագործման, ինչպես նաև գործավարության կազմակերպումը:

Աշխատակազմը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:

12. Աշխատակազմը իր վրա դրված գործառույթներն իրականացնելիս`

- համագործակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, գործադիր հանրապետական մարմինների և դրանց տարածքային ծառայությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.

- կազմակերպում և ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.

- մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար և այլ անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության Նախագահին և աշխատակազմին ուղղված, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այն կիրառելու վերաբերյալ, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում` դրանք համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահսցեագրումը, ամփոփումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.

- կազմակերպում է անհրաժեշտ գիտական և հետազոտական աշխատանքներ` դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի և դրանց նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմիններին, պաշտոնատար անձանց և մասնագետներին.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում մարդու իրավունքների, տեղեկատվության միջոցների ազատության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների իրականացման վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում պետական շինարարության հարցերի վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

վերահսկում և տեղերում ստուգում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, հայտնաբերված խախտումների վերաբերյալ միջնորդություններ է հարուցում և Հայաստանի Հանրապետության Նախագահին համապատասխան զեկուցումներ է ներկայացնում:

Աշխատակազմը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ լիազորություններ:

Աշխատակազմը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ լիազորություններ:

13. Աշխատակազմի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

14. Աշխատակազմում Հայաստանի Հանրապետության Նախագահին անմիջականորեն ենթարկվում են`

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականները, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը, վերահսկողական ծառայության ղեկավարը, գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականները, արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը:

15. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականները, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը պաշտոնի են նշանակվում և ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարը, վերահսկողական ծառայության ղեկավարը, գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականները, աշխատակազմի վարչությունների ղեկավարները, արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը և գործերի կառավարիչը պաշտոնի են նշանակվում և ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահը աշխատակազմում կարող է սահմանել նաև այլ պաշտոններ, կատարել նշանակումներ և որոշել դրանք զբաղեցնող անձանց պաշտոնեական պարտականությունները:

16. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը`

- ապահովում է աշխատակազմի բնականոն գործունեությունը.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի, վերահսկողական ծառայության ղեկավարի, գլխավոր ռազմական տեսչի, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականների, Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների և արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի գործունեության ընդհանուր համակարգումը.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարի և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների անմիջական ղեկավարումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարի, վերահսկողական ծառայության ղեկավարի, գլխավոր ռազմական տեսչի, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականների, աշխատակազմի վարչությունների ղեկավարների և գործերի կառավարչի պաշտոնների նշանակման և ազատման վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում վերահսկողական ծառայության, գլխավոր ռազմական տեսչության, պետաիրավական վարչության, տնտեսագիտական վարչության, արտաքին կապերի վարչությունը, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության, հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, արդարադատության խորհրդի աշխատակազմի, քարտուղարության, գործերի կառավարչության կանոնադրությունների նախագծերը.

- հաստատում է աշխատակազմի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները

- հաստատում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և աշխատակազմի հաստիքացուցակը.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պաշտոնի է նշանակում և ազատում աշխատակազմի աշխատողներին.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է զեկուցում պաշտոնական փոստը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև վավերագրերը, հայտարարագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.

- ստորագրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.

- ներկայացնում է աշխատակազմը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.

-տնօրինում է աշխատակազմի ֆինանսական և նյութական միջոցները.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

- իր իրավասության շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

- Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.

- մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, այդ թվում` դռնփակ.

- վերահսկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների պատշաճ կատարումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պատասխանատու աշխատակիցների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, այդ ուղղությամբ համակարգում նրանց գործունեությունը.

- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- իր տեղակալների միջև բաշխում է պարտականությունները.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարի առանձին գործառույթներ կատարում են նրա տեղակալները:

(16-րդ կետը լրաց. 03.08.99 ՆՀ-361)

17. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականները`

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

- պարբերաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում զեկուցումներ անհրաժեշտ վերլուծական նյութեր` իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ` առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

- աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քարոզչության կազմակերպմանը և իրականացմանը.

- կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ պետական մարմիններում` իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերվող քննարկումներ` շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

- առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

- կատարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի առանձին հանձնարարականներ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականները կարող են ունենալ աշխատողներ, որոնք պաշտոնի են նշանակվում և ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան խորհրդականի առաջարկությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

18. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությամբ:

19. Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանված գործառույթներն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականները և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ:

20. Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը`

- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելով` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը.

- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը` համագործակցելով համապատասխան մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց հետ.

- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը և վերահսկում է դրանց կատարման ընթացքը.

- աշխատում է Հայաստանի Հանրապետության Նախագահի փոստի և փաստաթղթերի հետ.

- վարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի անձնական արխիվը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ և պաշտոնատար անձանց է ուղարկում Հայաստանի Հանրապետության Նախագահի և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր` դրանք ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և միջոցներ ձեռնարկելու համար.

- փոխարինում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` նրա բացակայության ժամանակ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նրա փոխարեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.

- համակարգում է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականների ընթացիկ աշխատանքները.

- ղեկավարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների աշխատանքները.

կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առանձին հանձնարարականներ:

21. Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը`

- ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

- անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և անցկացնում է խորհրդակցություններ և հանդիպումներ` տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ.

- կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առանձին հանձնարարականներ:

22. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը և համակարգումը, կատարում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

23. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարը`

- իրականացնում է քարտուղարության գործունեության անմիջական ղեկավարումը.

- իրականացնում է քարտուղարության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին է զեկուցում աշխատակազմի փոստը.

- կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

24. Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականները կազմակերպական տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականները`

- աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.

- առաջարկություններ են նախապատրաստում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

- աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և գործադիր իշխանության մարմինների հետ համատեղ մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

- համագործակցում են աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

- կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

- առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

- ծանոթանում են Հայաստանի Հանրապետության Նախագահի փոստին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

- կատարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի առանձին հանձնարարականներ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

25. Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները` իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

- իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

- կատարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի առանձին հանձնարարականներ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

26. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`

- իրականացնում են կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար, ապահովում են աշխատանքի պատշաճ կազմակերպումը.

- իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ լիազորություններ:

27. Աշխատանքային կառուցվածքային ստորաբաժանումները`

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի լրամշակմանը կարող են մասնակից դարձնել շահագրգիռ և այլ իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացված ակտերի նախագծերի համակողմանի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի միջոցով փորձաքննության են ուղարկում այդ նյութերը և անհրաժեշտության դեպքում պահանջում տեղեկատվական-վերլուծական բնույթի այլ նյութեր ու փաստաթղթեր.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի նախապատրաստման, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը կազմակերպելու նպատակով կարող են հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական մարմինների ղեկավարների, մասնագետների, փորձագետների.

- իրենց իրավասու շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից սպասարկվող բնագավառներին առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

- իրականացնում են իրենց կանոնադրություններով նախատեսված այլ լիազորություններ:

(հավելվածը լրաց. 03.08.99 ՆՀ-361)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

Հավելված 2

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի
ՆՀ-97 հրամանագրով

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կ Ա Զ Մ Ա Կ Ե Ր Պ Ա Կ Ա Ն  Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականներ

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի քարտուղար

Վերահսկողական ծառայություն

Գլխավոր ռազմական տեսչություն

Պետաիրավական վարչություն

Տնտեսագիտական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Ներման քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն

Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Արդարադատության խորհրդի աշխատակազմ

Քարտուղարություն

Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին

Կադրերի բաժին

Առաջին բաժին

Արարողակարգի բաժին

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների աշխատակազմեր

Գործերի կառավարչություն

Հաշվապահական հաշվառման և ֆինանսների բաժին

Համակարգչային ծառայությունների բաժին

Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին սպասարկող կազմակերպություններ:

 

(կառուցվածքը լրաց. 03.08.99 ՆՀ-361)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան