Գլխավոր տեղեկություն
Номер
N 974-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.09.28/70(1250) Հոդ.910
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2016
Дата вступления в силу
08.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 974-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում և 1-ին կետում «ինֆեկցիոն» բառը փոխարինել «ենթակա» բառով.

2) նախաբանում «5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին» բառերով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 974-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 3-ի N 1081-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սիբիրախտ (Anthrax)

2. Կատաղություն (Rabies)

3. Դաբաղ (Foot and mouth disease)

4. Աուեսկի հիվանդություն (Aujesky’s disease)

5. Քյու-տենդ (Q fever)

6. Կապույտ լեզու (Bluetongue disease)

7. Ծաղիկ (Smallpox)

8. Լեպտոսպիրոզ (Leptospirosis)

9. Լիստերիոզ (Listeriosis)

10. Խշխշան պալար (Blackleg)

11. Խոշոր եղջերավորների ժանտախտ (Rinderpest)

12. Խոշոր եղջերավորների ռինոտրախեիտ (Infectious bovine rinotracheitis)

13. Խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա (Bovine spongiform encephalopathy)

14. Այծերի վարակիչ պլևրոպնևմոնիա (Infectious pleuropneumoniae of goats)

15. Մանր եղջերավորների Ռիֆտ հովտի տենդ (Rift valley fever)

16. Մանր եղջերավորների Նայրոբի հիվանդություն (Nairobi sheep disease)

17. Խոզերի դասական ժանտախտ (Classical swine fever)

18. Խոզերի աֆրիկական ժանտախտ (African swine fever)

19. Խոզերի էնզոոտիկ էնցեֆալոմիելիտ (Enzootic encephalomyelitis)

20. Խոզերի վեզիկուլային հիվանդություն (Swine vesicular disease)

21. Ձիերի խլնախտ (Glanders)

22. Ձիերի էպիզոոտիկ լիմֆանգոիտ (Epizootic lymphangitis)

23. Ձիերի ինֆեկցիոն անեմիա (Equine infectious anaemia)

24. Ձիերի գրիպ (Equine influenza)

25. Ձիերի աֆրիկական ժանտախտ (African horse sickness)

26. Ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտ (Equine encephalomyelitis)

27. Թռչունների Նյու - Քասլ (Newcastle disease)

28. Բարձր ախտածին թռչնագրիպ (Highly pathogenic avian influenza

29. Գիշատիչների ժանտախտ (Febris catarrhalis et nervosa canum)

30. Գիշատիչների ինֆեկցիոն հեպատիտ (Infectious canine hepatitis)

31. Ճագարների միքսոմատոզ (Rabbit myxomatosis)

32. Ճագարների վիրուսային արյունահոսային հիվանդություն (Rabbit haemorrhagic disease)

33. Մեղուների ամերիկական փտախտ (American foulbrood)

34. Մեղուների եվրոպական փտախտ (European foulbrood)

 

II. ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սիբիրախտ (Anthrax)

2. Կատաղություն (Rabies)

3. Կապույտ լեզու (Bluetongue disease)

4. Քյու-տենդ (Q fever)

5. Տուլարեմիա (Tularemia)

6. Բրուցելոզ (Brucellosis)

7. Տուբերկուլոզ (Tuberculosis)

8. Չարորակ այտուց (Malignant oedema)

9. Բոտուլիզմ (Botulism)

10. Կարկամախտ (Tetanus)

11. Լեպտոսպրիոզ (Leptospirosis)

12. Լիստերիոզ (Listeriosis)

13. Դաբաղ (Foot and mouth disease)

14. Տրիխոֆիտոզ (Trichofitosis)

15. Միկրոսպորիա (Microsporosis)

16. Էխինոկոկոզ (Echinococcosis)

17. Ցիստիցերկոզ (Cysticercosis)

18. Տրիխինելոզ (Trichinellosis)

19. Լեշմանիոզ (Leishmaniasis)

20. Տոքսոպլազմոզ (Toxoplasmosis)

21. Խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա (Bovine spongiform encephalopathy)

22. Խոշոր եղջերավորների մաշկի հանգուցային բորբոքում (Lumpy skin disease)

23. Ոչխարների և այծերի ադենոմատոզ (Adenomatosis)

24. Ձիերի խլնախտ (Glanders)

25. Բարձր ախտածին թռչնագրիպ (Highly pathogenic avian influenza)

26. Թռչունների օրնիտոզ (Psittacosis)

 

III. ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սիբիրախտ (Anthrax)

2. Կատաղություն (Rabies)

3. Կապույտ լեզու (Bluetongue disease)

4. Դաբաղ (Foot and mouth disease)

5. Աուեսկի հիվանդություն (Aujesky’s disease)

6. Քյու-տենդ (Q fever)

7. Տուլարեմիա (Tularemia)

8. Տրիխոֆիտոզ (Trichofitosis)

9. Միկրոսպորիա (Microsporosis)

10. Բրուցելոզ (Brucellosis)

11. Տուբերկուլոզ (Tuberculosis)

12. Ծաղիկ (Smallpox)

13. Լեպտոսպիրոզ (Leptospirosis)

14. Լիստերիոզ (Listeriosis)

15. Պաստերելոզ (Pasteurellosis)

16. Չարորակ այտուց (Malignant oedema)

17. Նեկրոբակտերիոզ (Necrobacteriosis)

18. Բշտային ստոմատիտ (Vesicular stomatitis)

19. Մելիոիդոզ (Melioidosis)

20. Կարկամախտ (Tetanus)

21. Բոտուլիզմ (Botulism)

22. Սալմոնելոզ (Salmonellosis)

23. Էխինոկոկոզ (Echinococcosis)

24. Ցիստիցերկոզ (Cysticercosis)

25. Տրիխինելոզ (Trichinellosis)

26. Լեշմանիոզ (Leishmaniosis)

27. Տոքսոպլազմոզ (Toxoplasmosis)

28. Պսևդոտուբերկուլոզ (Pseudotuberculosis)

29. Մատղաշի ստաֆիլակոկոզներ (Staphylococcosis)

30. Մատղաշի ստրեպտակոկոզներ (Streptococcosis)

31. Մատղաշի կոլիբակտերիոզ (Colibacteriosis)

32. Մատղաշի անաերոբային դիզենտերիա (Lamb dysentery)

33. Մատղաշի վիրուսային պնևմոէնտերիտներ (Enteritis and pneumonia)

34. Խշխշան պալար (Blackleg)

35. Խոշոր եղջերավորների պերիպնևմոնիա (Peripneumonia contagiosa bovum)

36. Խոշոր եղջերավորների ժանտախտ (Rinderpest)

37. Խոշոր եղջերավորների ռինոտրախեիտ (Infectious Bovine Rhinotracheitis)

38. Խոշոր եղջերավորների պարատուբերկուլոզ (Paratuberculosis)

39. Խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա (Bovine spongiform encephalopathy)

40. Խոշոր եղջերավորների կամպիլոբակտերիոզ (Campylobacteriosis)

41. Խոշոր եղջերավորների տրիխոմոնոզ (Trichomoniasis)

42. Խոշոր եղջերավորների հպավարակային պլևրոպնևմոնիա (Contagious bovine pleuropneumonia)

43. Խոշոր եղջերավորների չարորակ հարբխային տենդ (Coruza gangrenosa)

44. Խոշոր եղջերավորների լեյկոզ (Bovine leukemia virus)

45. Խոշոր եղջերավորների պարագրիպ (Parainfluenza-3-virus)

46. Խոշոր եղջերավորների վիրուսային դիարեա (Bovine viral diarrhoea)

47. Խոշոր եղջերավորների մաշկի հանգուցային բորբոքում (Lumpy skin disease)

48. Խոշոր եղջերավորների թեյլերիոզ (Theileriosis)

49. Խոշոր եղջերավորների բաբեզիոզ (Bovine babesiosis)

50. Խոշոր եղջերավորների անապլազմոզ (Bovine anaplasmosis)

51. Խոշոր եղջերավորների հիպոդերմատոզ (Hypodermatosis)

52. Այծերի վարակիչ պլևրոպնևմոնիա (Infectious pleuropneumoniae of goats)

53. Մանր եղջերավորների Մաեդի-Վիսնա (Maedi-visna virus)

54. Մանր եղջերավորների բրադզոտ (Bradzot)

55. Մանր եղջերավորների անաէրոբ էնտերոտոքսեմիա (Enterotoxaemia infectiosa anaerobica)

56. Մանր եղջերավորների ժանտախտ (Ovine rinderpest)

57. Մանր եղջերավորների խլամիդիոզ (Chlamydiosis)

58. Մանր եղջերավորների ինֆեկցիոն ագալակտիա (Contagious agalactia of sheep and goats)

59. Մանր եղջերավորների էնզոոտիկ վիժում (Enzootic abortion)

60. Մանր եղջերավորների հպավարակային էկտիմա (Contagious Ecthyma)

61. Մանր եղջերավորների կճղակի փտախտ (Paronychia contagiosa)

62. Մանր եղջերավորների Ռիֆտ հովտի տենդ (Rift valley fever)

63. Մանր եղջերավորների Նայրոբի հիվանդություն (Nairobi sheep disease)

64. Մանր եղջերավորների սկրեպի (Scrapie)

65. Մանր եղջերավորների արտրիտ-էնցեֆալիտ (Caprine Arthritis Encephalitis)

66. Ոչխարների և այծերի ադենոմատոզ (Adenomatosis)

67. Խոզերի դասական ժանտախտ (Classical swine fever)

68. Խոզերի աֆրիկական ժանտախտ (African swine fever)

69. Խոզերի էնզոոտիկ էնցեֆալոմիելիտ (Enzootic encephalomyelitis)

70. Խոզերի բշտային հիվանդություն (Swine vesicular disease)

71. Խոզերի կարմրախտ (Swine erysipelas)

72. Խոզերի հեմոֆիլոզային պոլիսերոզիտ (Glassers disease)

73. Խոզերի հեմոֆիլոզային պլևրոպնևմոնիա (Porcine pleuropneumonia)

74. Խոզերի վիրուսային գաստրոէնտերիտ (Transmissible gastroenteritis)

75. Խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր սինդրոմ (Porcine reproductive and respiratory syndrome)

76. Խոզերի գրիպ (Swine influenza)

77. Ձիերի խլնախտ (Glanders)

78. Ձիերի էպիզոոտիկ լիմֆանգոիտ (Epizootic lymphangitis)

79. Ձիերի անեմիա (Equine infectious anaemia)

80. Ձիերի վարակիչ մետրիտ (Contagious equine metritis)

81. Ձիերի զուգավորման հիվանդություն (Covering sickness)

82. Ձիերի պիրոպլազմոզ (Equine piroplasmosis)

83. Ձիերի ռինոպնևմոնիա (Equine viral rhinotracheitis)

84. Ձիերի վիրուսային արտրիտ (Infectious arteritis horses)

85. Ձիերի գրիպ (Equine influenza)

86. Ձիերի աֆրիկական ժանտախտ (African horse sickness)

87. Ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտ (Equine encephalomyelitis)

88. Թռչունների բրոնխիտ (Bronchitis infectiosa avium)

89. Թռչունների լարինգոտրախեիտ (Avian infectious laryngotracheitis)

90. Թռչունների Գամբորո (Gumboro disease)

91. Թռչունների Մարեկ (Morbus Marek)

92. Թռչունների պուլորոզ (Pullorum disease)

93. Թռչունների շնչառական միկոպլազմոզ (Avian mycoplasmosis)

94. Թռչունների լեյկոզ (Avian Leukosis Virus)

95. Թռչունների խլամիդիոզ (Avian chlamydiosis)

96. Թռչունների Նյու - Քասլ (Newcastle disease)

97. Բարձր ախտածին թռչնագրիպ (Highly pathogenic avian influenza)

98. Բադերի վիրուսային հեպատիտ (Duck hepatitis virus)

99. Բադերի վիրուսային էնտերիտ (Duck virus enteritis)

100. Գիշատիչների ժանտախտ (Canine distemper)

101. Գիշատիչների ինֆեկցիոն հեպատիտ (Infectious canine hepatitis)

102. Գիշատիչների պարվովիրուսային էնտերիտ (Parvovirus enteritis)

103. Գիշատիչների Ալեուտյան հիվանդություն (Aleutian disease of mink)

104. Ճագարների միքսոմատոզ (Rabbit myxomatosis)

105. Ճագարների վիրուսային արյունահոսային հիվանդություն (Rabbit haemorrhagic disease)

106. Ճագարների վարակիչ հարբուխ (Rabbit flu)

107. Մեղուների ամերիկական փտախտ (American foulbrood)

108. Մեղուների եվրոպական փտախտ (European foulbrood)

109. Մեղուների ակարոզ (Acarapidosis)

110. Մեղուների վարոատոզ (Varoosis)

111. Մեղուների սեպտիցեմիա (Bee septicaemia)

112. Մեղուների ասպերգիլիոզ (Аspergillosis bees)

113. Մեղուների ասկոսֆերոզ (Ascosphaerosis)

114. Մեղուների հաֆնիոզ (Hafniosis)

115. Մեղուների վիրուսային պարալիչ (Bee paralysis virus)

116. Մեղուների տրոպիլելապս ինֆեստացիա (Tropilaelaps infestation of honey bees)

117. Ջրաքիսների վիրուսային էնտերիտ (Mink enteritis virus)

118. Ջրաքիսների պսևդոմոնոզ (Hemorrhagic pneumonia in mink)

119. Ձկների խոցային համախտանիշ (Epizootic ulcerative syndrome)

120. Իշխանի վիրուսային հեմորագիկ սեպտիցեմիա (Viral Haemorrhagic Septicaemia)

121. Ծածանի գարնանային վիրեմիա (Spring viraemia of carp)

122. Սաղմոնի նեկրոտիկ էպիզոոտիկ հիվանդություն (Epizootic haematopoietic necrosis disease)

123. Սաղմոնի վիրուսային նեկրոզ (Infectious haematopoietic necrosis)

124. Սաղմոնի վարակիչ անեմիա (Infectious salmon anemia)

125. Սաղմոնի ալֆավիրուս (Infection with salmonid alphavirus)

126. Խեցգետինների ժանտախտ (Aphanomyces astaci)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան