ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1408-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու պայմանները սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ստորագրած վարչական ակտի (հրամանի) հիման վրա:
3. Առաջարկել ճանապարհը տնօրինող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունները մատուցելու համար պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի հետ` ծառայությունը մատուցելու պայմանները սահմանելով պայմանագրով:
4. Սահմանել, որ, բացի որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայություններից, մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN |
Վճարի տեսակը |
Վճարի չափը |
1. |
Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում |
մեկ կարգախմբի մեկ ժամը (այդ թվում` ոչ |
2. |
Տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերի տրամադրում |
36.000 դրամ |
2.1. |
Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրում |
60.000 դրամ |
3. |
Օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում, բացառությամբ սույն հավելվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքերի |
3.000 դրամ |
3.1. |
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը և դրան անդամակցող ապահովագրական ընկերություններին ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային տվյալների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում |
4.000 դրամ |
4. |
Լուսացույցների խափանման դեպքում՝ ճանապարհային երթևեկության կարգավորում |
մեկ ժամը (այդ թվում` ոչ լրիվ) 5.000 դրամ |
5. |
Ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման, ինչպես նաև իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառք |
ոչ գունավոր մեկ էջը՝ մինչև 20 դրամ |
6. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նոտարներին տրամադրվող տեղեկատվություն |
0
|
(հավելվածը փոփ., լրաց. 16.02.12 N 233-Ն, լրաց. 31.01.13 N 61-Ն, խմբ. 22.08.13 N 874-Ն, խմբ., լրաց. 27.10.16 N 1089-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.09.2020, N 1491-Ն | 21.09.2020, N 1408-Ն | |
27.10.2016, N 1089-Ն | 14.11.2016, N 1408-Ն | |
22.08.2013, N 874-Ն | 14.09.2013, N 1408-Ն | |
31.01.2013, N 61-Ն | 14.02.2013, N 1408-Ն | |
16.02.2012, N 233-Ն | 31.03.2012, N 1408-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|