Գլխավոր տեղեկություն
Номер
N 1104-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2016-17.07.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2016
Дата вступления в силу
25.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա

 

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

նոյեմբերի 24-ի N 1104-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

Բ Ա Զ Մ Ա Շ Ա Հ Ա Ռ ՈՒ   Խ Մ Բ Ի

Դ. Հարությունյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար


Դ. Անանյան


- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ


Կ. Իսախանյան


- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ


Տ. Խաչատրյան


- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ


Խ. Հակոբյան


- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ


Վ. Գևորգյան


- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ


Պ. Խաչատրյան


- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության իրավական աջակցության ծառայության պետ (համաձայնությամբ)


Վ. Վարդանյան


- «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխտնօրեն (համաձայնությամբ)


Ա. Ստեփանյան


- «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման գծով ավագ կառավարիչ (համաձայնությամբ)


Ա. Նիկողոսյան


- «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)


Ս. Այվազյան


- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության փոխտնօրեն (համաձայնությամբ)


Ա. Գրիգորյան


- «Էկոիրավունք» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)


Է. Գրիգորյան


- «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)


Ի. Զարաֆյան


- «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)


Հ. Մովսիսյան


- Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ, Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան