Գլխավոր տեղեկություն
Номер
N 924-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2012
Дата вступления в силу
28.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 26 հուլիսի 2012 թվականի N 924-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նարեկ Միսակյանին (ծնվ.՝ 1992 թվականի ապրիլի 10-ին, քաղ. Երևան, Մառի նրբ., շենք 3, բն. 32, ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (ՍCL) բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի գարնանային զորակոչը:

2. Ռադիկ Վերդյանին (ծնվ.՝ 1991 թվականի հուլիսի 12-ին, քաղ. Երևան, Մառի շենք 6, բն. 24, ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (ՍCL) մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:

3. Վահե Գալստյանին (ծնվ.՝ 1992 թվականի դեկտեմբերի 9-ին, քաղ. Գյումրի, Մուշ 2 թաղ., տուն 8-11, ընդունվել է Կոլումբիայի համալսարանական քոլեջ (բակալավր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:

4. Արմեն Վարդանյանին (ծնվ.՝ 1994 թվականի փետրվարի 5-ին, քաղ. Երևան, Ավան, Նարեկացի 54-15, ընդունվել է Փենսիլվանիայի համալսարանի բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2017 թվականի ամառային զորակոչը:

(4-րդ կետը փոփ. 08.09.16 N 936-Ա)

5. Հայկ Սարիբեկյանին (ծնվ.՝ 1993 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Մարգարյան 2 նրբ., 12 ա, ընդունվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 27

Երևան